Ամբողջովին թերթենք պատերազմի էջը. Բաքուն պատրաստ է բացել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հաղորդակցությունը․ Ալիև
Ադրբեջան
Ադրբեջանի և Հայաստանի միջև հաղորդակցության բացումը կարող է ելակետ դառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ամբողջությամբ հետևում թողնելու համար։ Բաքուն պատրաստ է դրան, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ կիրակի օրը ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Էն Լինդի հետ հանդիպման ժամանակ: «Մենք արդեն սկսել ենք բանակցությունները Ադրբեջանի և Հայաստանի միջև հաղորդակցության բացման վերաբերյալ: Սա նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության մի մասն է: Բանակցությունների մի քանի փուլեր արդեն տեղի են ունեցել տարբեր մակարդակներում։ Ամբողջովին թերթենք պատերազմի էջը և թողնենք այն պատմության մեջ», - ասել է Ալիևը։ Ըստ նրա՝ հաղորդակցության բացումը կօգնի ողջ տարածաշրջանին, դինամիկա կհաղորդի տարածաշրջանային համագործակցությանը և նոր հնարավորություններ կբացի: «Դա կարող է հանգեցնել հնարավոր համագործակցության շատ ոլորտներում: Ես արդեն բացահայտ ասել եմ, որ Ադրբեջանը պատրաստ է դրան», - ավելացրել է նա: Ըստ Ալիևի՝ պատերազմից հետո չորս ամիսները «ցույց են տալիս երկու կողմերի կամքը՝ փակելու այս էջը և ուշադրություն դարձնելու ապագային»: Իր հերթին, Լինդը շեշտել է, որ ԵԱՀԿ-ն «կքննարկի, թե ինչ կարող է անել հակամարտության լուծմանը նպաստելու համար»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)