Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել բոլոր ռազմագերիներին. Ադրբեջանի ԱԳ նախարար
ԱդրբեջանԱդրբեջանը, իր ստանձնած պարտավորություններին համապատասխան, բոլոր ռազմագերիներին վերադարձրել է Հայաստանին: Այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Շվեդիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էն Լինդեի հետ բանակցություններից հետո կայացած ճեպազրույցում:
«Ադրբեջանական պետության դիրքորոշումն այս հարցում շատ բաց է և հստակ: Մենք, նախորդ տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, հայկական կողմին ենք հանձնել ռազմական գործողությունների ընթացքում և դրանից առաջ Լեռնային Ղարաբաղում գերեվարված բոլոր ռազմագերիներին», - ասել է Բայրամովը։ Անդրադառնալով ներկայումս ադրբեջանական կողմից պահվող հայ զինծառայողներին՝ նա ասել է, որ նրանք ռազմագերիներ չեն համարվում, քանի որ նրանք չեն ձերբակալվել ռազմական գործողությունների ընթացքում: «Այս մարդկանց բերման են ենթարկել ռազմական գործողությունների ավարտից և եռակողմ հայտարարության ստորագրումից շատ ավելի ուշ, ավելի ճիշտ՝ 2020 թվականի նոյեմբերի 26-ին: Նրանք զորակոչվել են Հայաստանի Շիրակի մարզից և տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ, կատարել գործողություններ, որոնք հանգեցրել են ադրբեջանցի ինծառայողների և քաղաքացիական անձանց մահվան։ Նրանց առնչությամբ բանակցությունները շարունակվում են», - ավելացրել է Բայրամովը: