Կրեմլում Ասադին անվանել են «Սիրիայի լեգիտիմ առաջնորդ»
Համաշխարհային ՄամուլԿրեմլը Բաշար ալ-Ասադին համարում է Սիրիայի լեգիտիմ առաջնորդը և ջանքեր է գործադրում Սիրիայում կոնֆլիկտը քաղաքական ճանապարհով լուծելու համար, հայտարարել է ՌԴ մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Մենք համոզված ենք, որ Ասադը սիրիական պետության օրինական ղեկավարն է։ Մենք ջանքեր ենք գործադրում՝ խթանելու համար սահմանադրության համաձայն աշխատանքը և, ընդհանուր առմամբ, փորձում ենք սիրիական կարգավորման գործընթացն առաջ տանել քաղաքական ուղով», - ասել է Պեսկովը: