«Ատալանտան» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում պարտվեց «Ռեալին»
Սպորտ
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում իտալական «Ատալանտան» պարտվեց «Ռեալին» ու դուրս մնաց մրցաշարից:
Թիմերի առաջին հանդիպումն ավարտվեց 1:0 հաշվով՝ հօգուտ «Ռեալի»: Երեքշաբթի օրը Մադրիդում կայացած պատասխան խաղում հաջողությունը կրկին իսպանական ակումբի կողմն էր՝ 3: 1: Մադրիդի «Ռեալի» գոլերը խփեցին Կարիմ Բենզեման, Սերխիո Ռամոսը և Մարկո Ասենսիոն: «Ատալանտայի» կազմում գոլի հեղինակ դարձավ Լուիս Մուրիելը:
84-րդ րոպեին խաղադաշտ մտավ «Ատալանտայի» ռուս կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկը: Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում Մադրիդի «Ռեալի» մրցակիցը կորոշվի մարտի 19-ին:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան