Կապառոսը ներկայացրել է Հայաստանի ֆուտբոլի ընտրանու ընդլայնված կազմը
Սպորտ
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկից առաջ Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ներկայացրել է ընտրանի հրավիրված ֆուտբոլիստների ցանկը:
31 ֆուտբոլիստ, որոնցից 4-ը՝ նորեկ, իսկ 3-ը հավաքական են հրավիրվել տևական դադարից հետո: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների ընդլայնված ցանկը:
Առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը, «Լոռի ՖԱ» կիսապաշտպան Արամ Քոչարյանը և «Ուրարտուի» 17-ամյա պաշտպան Էրիկ Սիմոնյանը։
Տևական դադարից հետո ազգային հավաքական են հրավիրվել Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատը, Պետրոս Ավետիսյանը և Արթուր Միրանյանը։ Վնասվածքի պատճառով հավաքականին չեն միանա թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը և կիսապաշտպան Արշակ Կորյանը։
Հայաստանի հավաքականի ընդլայնված կազմն ունի հետևյալ տեսքը`
Դարպասապահներ`
Դավիթ Յուրչենկո
Արսեն Բեգլարյան
Անատոլի Այվազով
Պաշտպաններ`
Հովհաննես Համբարձումյան
Կամո Հովհաննիսյան
Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատ
Անդրե Չալըշըր
Հայկ Իշխանյան
Էրիկ Սիմոնյան
Տարոն Ոսկանյան
Վարազդատ Հարոյան
Սերոբ Գրիգորյան
Արման Հովհաննիսյան
Հակոբ Հակոբյան
Կիսապաշտպան
Արտակ Գրիգորյան
Սոլոմոն Ուդո
Կարեն Մուրադյան
Էդուրադ Սեպերցյան
Արամ Քոչարյան
Յուրի Գարեգինյան
Տիգրան Բարսեղյան
Խորեն Բայրամյան
Գևորգ Ղազարյան
Ժիրայր Շադոյան
Էդգար Բաբայան
Վահան Բիչախչյան
Պետրոս Ավետիսյան
Հարձակվողներ`
Սարգիս Ադամյան
Նորբերտո Բրիասկո Բալեկյան
Ալեքսանդր Կարապետյան
Արթուր Միրանյան
Հիշեցնենք, որ մարտին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 3 հանդիպում: Մարտի 25-ին՝ ժամը 23:45-ին (Երևանի ժամանակով)՝ Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում, կկայանա Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի առաջին տուրի Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը: Մարտի 28-ին՝ ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա երկրորդ տուրի Հայաստան-Իսլանդիա հանդիպումը, իսկ մարտի 31-ին՝ ժամը 20:00-ին՝ Հայաստան-Ռումինիա հանդիպումը:
Հայաստանի ազգային հավաքականը կսկսի նախապատրաստությունն առաջիկա հանդիպումներին մարտի 22-ից՝ Շվեյցարիայի Սեն Գալեն քաղաքում: Մեր թիմը Հայաստան կվերադառնա Լիխտենշտեյնի հավաքականի հետ հանդիպման հաջորդ օրը՝ մարտի 26-ին, և կշարունակի մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան