Դատարանը բավարարել է միջնորդությունը․ Օնիկ Գասպարյանը շարունակում է պաշտոնավարել. «Mediaport»
ԹԱՐՄԱՑՎԱԾ
«Mediaport»-ի տեղեկություններով՝ Օնիկ Գասպարյանի գործով դատավորը բավարարել է հայցի ապահովման միջոցի միջնորդությունը, մասնավորապես` կիրառել է հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարում եւ արգելել նշանակել նոր ԳՇ պետ, ինչը նշանակում է, որ Օնիկ Գասպարյանը շարունակում է պաշտոնավարել որպես Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ։
«Որոշումը ուղարկվել է հարկադիր կատարման ծառայության` հարկադիր կատարման և այժմ հասանելի է ծառայության ներքին էլեկտրոնային համակարգում»,- գրել է ալիքը:
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Օնիկ Գասպարյանի պաշտպան Արթուր Հովհաննիսյանն ասել է, որ այսօր պաշտոնապես ստացել են վարույթ ընդունելու մասին որոշումը, բայց հայցի ապահովման վերաբերյալ որոշում առձեռն չեն ստացել, հետևաբար լուրը պաշտոնապես չի կարող հաստատել. «Տարբեր տեղերից ինֆորմացիա ստանում ենք, որ որոշումը գնացել է հարկադիր, բայց քանի դեռ չունեմ փաստաթուղթը, չեմ կարող հաստատել: Առավոտյան գնալու եմ դատարան, եթե նման որոշում լինի՝ պաշտոնապես կստանամ»,- ասել է նա:


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի