Օրվա խորհուրդ
Օրվա խորհուրդ«Ուրախացի՛ր, ո՛վ ամուլ, որ չէիր ծնում, կանչի՛ր ու աղաղա՛կ բարձրացրու, որ երկունքի ցավով չէիր բռնվում, քանզի բազում են անամուսին կնոջից ծնված որդիները, ավելի շատ, քան ամուսին ունեցող կնոջից ծնված որդիները։ Չէ՞ որ Տերն ասաց. «Ընդարձակի՛ր քո վրանի և քո սրահների տեղը, կանգնեցրո՛ւ և խնայողություն մի՛ արա. երկարացրո՛ւ քո պարանները, հաստատի՛ր քո ցցերը։ Աջ ու ձա՛խ տարածվիր, և քո սերունդը պիտի ժառանգի հեթանոսներին և պիտի կառուցի ավերված քաղաքները։ Մի՛ վախեցիր, որ քեզ ամոթահար արեցին, մի՛ նեղվիր, որ քեզ նախատեցին, որովհետև վաղնջական ամոթը պիտի մոռանաս և որբևայրությանդ նախատինքն այլևս չպիտի հիշես»։ Տերն է քեզ համար անելու այդ, Զորությունների Տեր է նրա անունը, և նա, որ փրկեց քեզ, Իսրայելի նույն Աստվածն է, որը կկոչվի ողջ երկրի Աստվածը։» (Եսայի 54.1-5)
Qahana.am