Ադրբեջանում հայտնաբերվել է կորոնավիրուսի «բրիտանական» շտամ
ԱդրբեջանԱդրբեջանում հայտնաբերվել է կորոնավիրուսի «բրիտանական» շտամ:
«SARS Cov-2-ի գենոմիկական վերլուծությունը պարբերաբար իրականացվում է արտերկրից Ադրբեջան մուտք գործող և երկրում բնակվող անձանցից վերցված նմուշներում: Կասկածելի տարբերակները վերահսկվում են Արյունաբանության և փոխներարկման ազգային կենտրոնի Գենետիկական ախտորոշման կենտրոնում: SARS-ի գենոմիկական վերլուծությունից հետո երեք նմուշներում հայտնաբերվել է հայտնաբերվել է վիրուսի «բրիտանական» շտամ, - ասվում է կենտրոնի հաղորդագրության մեջ:
Դեկտեմբերի կեսերին հայտնի դարձավ Մեծ Բրիտանիայում SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր մուտացիայի հայտնաբերման մասին: Ավելի ուշ Բրիտանիայում նոր և զարգացող շնչառական վիրուսային սպառնալիքների վերաբերյալ խորհրդատվական խորհուրդը հաստատեց, որ երկրում հայտնաբերված կորոնավիրուսի տարբերակը տարածվում է ավելի արագ տեմպերով և պահանջում է էլ ավելի զգուշություն բնակչության կողմից: Չնայած վիրուսի նոր տարբերակը, ըստ նախնական գնահատականների, կարող է 70% -ով ավելի վարակիչ լինել, քան սովորականը, ոչինչ չի կարող ենթադրել, որ այն ավելի վտանգավոր է մահվան կամ հոսպիտալացման տեսանկյունից: