Սահակաշվիլին եվրախորհրդարանականներին անվանել է «անբարոյական ապուշներ»
Համաշխարհային ՄամուլՎրաստանի նախկին նախագահ, Բարեփոխումների ազգային խորհրդի Ուկրաինայի գործադիր կոմիտեի ղեկավար Միխեյիլ Սահակաշվիլին «անբարոյական ապուշներ» է անվանել ԱՄՆ նախկին դեսպան Յան Քելլիին և եվրախորհրդարանականներին, ովքեր նրան խորհուրդ են տվել չխառնվել վրաց քաղաքականությանը:
«Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ Սահակաշվիլին պետք է հեռացվի իշխանությունից և ազդեցության ոլորտներից, անբարոյական ապուշներ են», - ասել է նա TV Pirveli-ի եթերում։ Նախկին նախագահը հավելել է, որ իրեն բացարձակապես չի անհանգստացնում ուրիշի կարծիքը: