Սրտաբանը հայտնաբերել է սրտի կաթվածի նշաններ, որոնք ի հայտ են գալիս դեպքից մի քանի ամիս առաջ Խաբարովսկ թռչող «Ավրորա» ավիաընկերության չվերթի ժամանակ ուղևոր է մահացել Ստիպե՞լ են օղի խմել․ Զախարովայի սուր հակադարձումը Լավրովի մասին արված պնդմանը Կամչատկայում մեկ օրում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսական հարվածները հասնում են նպատակին․ Զելենսկին պահանջով դիմել է ԱՄՆ-ին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու Ուշիի ոլորաններում ավտովթարից զոհված զույգը 3 ամսվա նշանված էր Սպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում Կոտայքի մարզում բախվել է 3 մեքենա, ինչի հետեւանքով հոսպիտալացվել են տատը, պապն ու թոռը Արտակարգ դեպք՝ Արմավիրում․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբեռհարձակումների Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը 

Արտահերթ ընտրությունները պետք է նշանակվեն միմիայն ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումից հետո. Թրանսփարենսի ինթերնեշնլ

Թրանսփարենսի ինթերնեշնլը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«2018թ․ հեղափոխության օրերին որպես հանրային պահանջ է ձևակերպվել, իսկ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո վերահաստատվել է, որ իշխող քաղաքական ուժը վերարտադրող և չարաշահումների լայն հնարավորություններ ստեղծող ընտրական օրենսգիրքը պետք է փոխվի։ Այդ բարեփոխման խոստումն ու պարտավորությունն ամրագրվել է նաև ՀՀ Կառավարության ծրագրում և դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունում, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2020թ. նոյեմբերի 18-ին հրապարակած ճանապարհային քարտեզում։ 

Շուրջ երկու տարի ՀՀ Ազգային Ժողովի բազմաթիվ պատգամավորներ, արտախորհդարանական ուժեր, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, միջազգային կառույցներ և պետական տարբեր մարմիններ քննարկումներ են ունեցել ընտրական օրենսգրքի և հարակից օրենքների փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ։ Այդ քննարկումների արդյունքում մշակվել է մի նախագիծ, որն անդրադառնում է ընտրական օրենսդրության գրեթե բոլոր խնդրահարույց կետերին։ Նախագիծն արդեն իսկ պաշտոնապես շրջանառվել ու հրապարակվել է ԱԺ կայքում, ինչպես նաև ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին՝ փորձագիտական կարծիք ստանալու համար:

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծն առաջարկում է պարզ համամասնական ընտրակարգ, որը պետք է օգնի զարգացնել և բովանդակային դարձնել խորհրադանական համակարգը, ինչպես նաև երաշխավորի ընտրակաշառքի ու քրեածին հեղինակությունների ազդեցության կանխարգելումը ընտրությունների վրա։ Պարզ համամասնական ընտրակարգի անցումը 2018թ․ հավանության է արժանացել բոլոր այն ուժերի կողմից, որոնք այժմ ներկայացված են ՀՀ Ազգային Ժողովում։ Այդ ընտրակարգը նաև եղել է փաստացի գլխավոր հստակ փոփոխությունը, որ կանխատեսվում էր բարեփոխումների համատեքստում և հավանության էր արժանացել արտախորհրդանական ուժերի կողմից։ 

Ընտրական օրենսգրքի և հարակից օրենսդրության փոփոխությունների ընդունումն այն կարևոր քայլն է, որով ԱԺ բոլոր խմբակցությունները կարող են ցույց տալ, որ նախընտրական պայքարում հրաժարվելու են՝

  • Վարչական ռեսուրսի օգտագործումից, որը սահմանվել և հստակեցվել է փոփոխություններով՝ սահմանելով նաև համապատասխան քրեական և վարչական պատասխանատվություն,
  • Քարոզարշավի ապօրինի ֆինանսավորումից,  որը նախագծով ստացել է ավելի արդյունավետ կարգավորում՝ հաշվետվողականության ու թափանցիկության տեսանկյունից, 
  • Բարեգործության և այլ քողարկված միջոցներով ընտրակաշառքի բաժանումից, որի կարգավորումները վերանայվել ու բարելավվել են, այդ թվում՝ երրորդ անձանց հայտարարագրման միջոցով,
  • Հավաքներին և հատկապես նախընտրական հավաքներին մասնակցելու պարտադրանքից,  որի համար սահմանվել է քրեական պատասխանատվություն,
  • Կանանց ցածր ներկայացվածությունից, որի հաղթահարման համար նախագիծը սահմանել է ներկայացվածության ապահովման արդյունավետ մեխանիզմներ,
  • Իշխանության գերկետրոնացումից, որի հաղթահարման համար նվազեցվել է կուսակցությունների ընտրական գրավը և արգելապատնեշը, հանվել են կոալիցիաների ձևավորման նախկին սահմանափակումները և ամբողջությամբ վերանայվել է լրացուցիչ մանդատների բաշխման սխեման,
  • Անհավասար մրցակցությունից և անձակենտրոն ապաքաղաքական գործունեությունից, որի հաղթահարման համար նախատեսվում է նախընտրական ծրագրերի պարտադիր ներկայացում, բանավեճերի և անվճար եթերաժամանակի ավելացում,կենտրոնացում կուսակցության ընդհանուր քաղաքականության վրա։

Ներկայիս քաղաքական ճգնաժամի հաղթահարման գլխավոր երաշխիքը արտահերթ ընտրությունների անցկացումն է, սակայն  վարկաբեկված ու ակնհայտորեն թերի օրենսգրքով ընտրությունների կազմակերպումն ինքնին և ի սկզբանե  կհանդիսանա ռեսուրսների, ոչ թե ծրագրերի մրցավազք և կասկածի տակ կդնի նոր Ազգային ժողովի լեգիտիմությունն ու վարկանիշը։ 

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունման և կիրարկման թիվ մեկ պատասխանատուն Ազգային Ժողովի քաղաքական մեծամասնությունն է։ Միևնույն ժամանակ ընդդիմադիր խմբակցությունների և իշխանության հավակնող քաղաքական ուժերի կողմից օրենսգրքի փոփոխությանը չսատարելը ինքնին կգնահատվի որպես վարչական և ապօրինի ռեսուրսներին ապավինելու մտադրություն և քաղաքական ճգնաժամը հաղթահարելու պատրաստակամության բացակայություն։  

Արտահերթ ընտրությունները պետք է նշանակվեն միմիայն ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումից հետո՝ հնարավորինս սեղմ ժամկետներում՝ առանց ստորադասելու արտահերթ ընտրությունների հրամայականը ժամկետների վերաբերյալ միջազգային ընդհանրական կանոններին։

Հայտարարությանը միացել են՝

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Իրազեկ քաղաքացիների միավորում

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն

Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

«Փինք» իրավապաշտպան ՀԿ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

Հանրային լրագրության ակումբ

Մարդու իրավունքների Հելսինկյան ասոցիացիա

Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա

Ժուռնալիստների «Ասպարեզ»  ակումբ ՀԿ

«Ռեստարտ» գիտա-կրթական հիմնադրամ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Սոցիոսկոպ ՀԿ

«Քաղաքաքական երկխոսություն» ՀԿ

Կանանց իրավունքների տուն

Սեդա Գրիգորյան, վավերագրող ռեժիսոր

Սոսի Թաթիկյան, Հանրային կառավարման մասնագետ

«ԷկոԼուր» Տեղեկատվական ՀԿ

Անդրանիկ Շիրինյան, Միջազգային իրավունք, դիվանագիտություն

Ուղղակի ժողովրդավարություն

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն ՀԿ

Գյումրու առաջընթաց ՔՀԶԿ

«Խաղաղության երկխոսություն»  ՀԿ

«Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ

Թամարա Գևորգյան, Քաղաքական գիտությունների թեկնածու»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սրտաբանը հայտնաբերել է սրտի կաթվածի նշաններ, որոնք ի հայտ են գալիս դեպքից մի քանի ամիս առաջ Խաբարովսկ թռչող «Ավրորա» ավիաընկերության չվերթի ժամանակ ուղևոր է մահացել Ստիպե՞լ են օղի խմել․ Զախարովայի սուր հակադարձումը Լավրովի մասին արված պնդմանը Կամչատկայում մեկ օրում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսական հարվածները հասնում են նպատակին․ Զելենսկին պահանջով դիմել է ԱՄՆ-ին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու Ուշիի ոլորաններում ավտովթարից զոհված զույգը 3 ամսվա նշանված էրՍպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում Կոտայքի մարզում բախվել է 3 մեքենա, ինչի հետեւանքով հոսպիտալացվել են տատը, պապն ու թոռը Արտակարգ դեպք՝ Արմավիրում․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբեռհարձակումների Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը Արման Աբովյանը Մոսկվայում միջազգային համաժողովին խոսել է Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին «Պատմական սպառնալիք». Ռուբիոն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ Բժիշկները բացահայտել են սննդային սովորություններ, որոնք առաջացնում են փորկապություն և փքվածություն Բելգիայում գազի բալոնի պայթյունը հրդեհ է առաջացրել Սուրբ Ծննդյան տոնավաճառում. Կան տուժածներ«Բարսելոնա»-ի լեգենդները հաղթել են «Այաքս»-ի լեգենդներին գերգոլառատ խաղում Գավառում բшխվել են «Jeep»-ը և «Lada»-ն, վերջինը հայտնվել է դաշտում. կա վիրավnր Թուրքիայի դատարանը հրաժարվել է ազատ արձակել Օսման Քավալային՝ չնայած ՄԻԵԴ-ի վճռին Սևանի ձկնային պաշարների պահպանումը մեր առաջնահերթություններից է. ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ Իրանը շուտով կգործարկի սեփական ջերմամիջուկային ռեակտորը. Էսլամի Էստոնիայի կառավարությունը մտադիր է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ բոլոր սահմանային անցումները Հայաստանը Պաղեստինին խաղաղություն և բարգավաճում է մաղթել․ Իրանը շնորհակալություն է հայտնել Տարոյի աստղագուշակություն նոյեմբերի 16-ի համար. Խոյերը կձեռնարկեն իրենց նպատակներին հասնելու ուղի, իսկ Առյուծները կստանան արժանի ճանաչում Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը Ողբերգական վթար Պռոշյան համայնքում. 18-ամյա աղջիկը տեղում մահացել է «Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն». Իրանը կրկին ԱՄՆ-ից պահանջել է կատարել համաձայնության հասնելու յոթ պայմանները Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին Նոր մանրամասներ են հայտնի դարձել չինացի գործարար կնոջ մասին, որի հետ կապը հանգեցրել է Ջենսեն Հուանգի հրաժարականին Հորդանանում երեք մարդու մահապատժի են դատապարտել եկեղեցու վրա հարձակման համար Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ)
Ամենադիտված