«Հրապարակ». Արտահերթ ընտրությունների մասին Փաշինյանի որոշումը գզվռտոց է գցել «Իմ քայլում»
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Արտահերթ ընտրությունների մասին Փաշինյանի որոշումը գզվռտոց է գցել «Իմ քայլում»․ սորոսական թևի պատգամավորները, որպես իշխանության փայատերեր, Նիկոլ Փաշինյանից պահանջում են ընտրությունների գնալ նոր Ընտրական օրենսգրքով, որով կփոխվի ընտրական մոդելը, և ռեյտինգայինի փոխարեն կհաստատվի համամասնական ընտրակարգ։
Նրանք հույս ունեն, որ իրենք կկարողանան ցուցակի առաջնային հորիզոնականներում տեղ զբաղեցնել և մտնել խորհրդարան։ Իսկ ռեյտինգայինի դեպքում իրենց շանսերը զրոյական են, հատկապես այն պատճառով, որ սորոսականների նկատմամբ հանրային նեգատիվ վերաբերմունք կա»։