Էվա Խաչատրյանի գայթակղիչ լուսանկարները` Եգիպտոսից
ԼուսանկարներԴերասանուհի Էվա Խաչատրյանը նոր լուսանկարներ է հրապարակել եգիպտոսյան հանգստից։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերն արվել են նավի վրա։ Էվան կրում է ուլտրակարճ ջինսե շորտ, սպիտակ լողազգեստ եւ նույն երանգի վերնաշապիկ։ Դերասանուհին հավաքել է հյուսած վարսերը, առանց շպարի է, իսկ լողափնյա կերպարն ամբողջացնում է արեւապաշտպան ակնոցը։
Հրապարակումներին կից Էվան կատարել է հետեւյալ գրառումը․ «Ակտիվ թե՞ պասիվ հանգիստ եք նախընտրում»։