Բեռլինի կենտրոնում կորոնավիրուսի հետ կապված բողոքի ցույցերը հսկում է մոտ 1800 ոստիկան
Համաշխարհային ՄամուլԱյսօր վաղ առավոտից Բեռլինի կենտրոնում հերթապահություն է իրականացնում շուրջ 1800 ոստիկան, հայտնում է Բեռլինի ոստիկանության մամուլի ծառայությունը: «Մոտ 1800 ոստիկան է տեղակայված Բեռլին քաղաքում՝ Տիերգարդենի այգու երկայնքով՝ կառավարության թաղամասում: Նրանք ապահովում են քաղաքում անցկացվող 11 բողոքի ցույցերը, որոնց մասնակցում են ինչպես «COVID֊ի սահմանափակումների համախոհները», այնպես էլ նրանց հակառակորդները», - ասել է ոստիկանության խոսնակը։ Նա հավելել է, որ գործողությունների մի մասն արդեն ավարտվել է, դրանք անցել են խաղաղ, մասնակիցների թիվը պակաս է հայտարարվածից: Իսկ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված կառավարության սահմանափակիչ միջոցառումների հակառակորդների նախապես պլանավորված ցույցը տեղի չի ունեցել մասնակիցների բացակայության պատճառով։
«Ընդհանրապես, այս պահին քաղաքը հանգիստ է, հանրահավաքներին սովորականից ավելի քիչ մարդ կա», - ասել է վարչության ներկայացուցիչը: