Օրվա խորհուրդ
Օրվա խորհուրդ«Բայց անօրենը, որ ինձ եզ է զոհաբերում, նույնն է, թե մարդու գանգ է ջախջախում, իսկ նա, որ ոչխար է զոհաբերում, նույնն է, թե շուն է մորթում, իսկ նա, որ նաշիհ է ընծայաբերում, նույնն է, թե խոզի արյուն է թափում, իսկ նա, որ հիշատակների խնկարկման համար կնդրուկ է մատուցում, նույնն է, թե հայհոյում է։ Նրանք ընտրեցին իրենց ճանապարհները և իրենց այն գարշելի բաները, որոնք ախորժելի էին իրենց հոգիներին։ Ու ես պիտի անդրադառնամ նրանց խաբեություններին և հատուցեմ նրանց ըստ իրենց մեղքերի, որովհետև կանչեցի, բայց ինձ չլսեցին, խոսեցի, բայց ականջ չդրեցին, չարիք գործեցին իմ առաջ և ընտրեցին այն, ինչ ես չէի կամենում»։ Տիրոջ պատգամնե՛րը լսեք դուք, որ դողում եք նրա խոսքերից։ «Մեր եղբայրներ» ասացե՛ք ձեր ատելիներին և ձեզ զզվանք պատճառողներին, որպեսզի փառավորվի Տիրոջ անունն ու այն երևա ձեր ուրախության մեջ, և նրանք ամաչեն։» (Եսայի 66.3-5)
Qahana.am