Ստիպե՞լ են օղի խմել․ Զախարովայի սուր հակադարձումը Լավրովի մասին արված պնդմանը Կամչատկայում մեկ օրում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսական հարվածները հասնում են նպատակին․ Զելենսկին պահանջով դիմել է ԱՄՆ-ին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու Ուշիի ոլորաններում ավտովթարից զոհված զույգը 3 ամսվա նշանված էր Սպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում Կոտայքի մարզում բախվել է 3 մեքենա, ինչի հետեւանքով հոսպիտալացվել են տատը, պապն ու թոռը Արտակարգ դեպք՝ Արմավիրում․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբեռհարձակումների Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը Արման Աբովյանը Մոսկվայում միջազգային համաժողովին խոսել է Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին «Պատմական սպառնալիք». Ռուբիոն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ 

Միջազգային լրագրողների մուտքի հարցը Արցախ լուծված չէ․ Ֆոտոլրագրող Մաքս Սիվասլյան

Միջազգային լրագրողների մուտքի հարցը Արցախ լուծված չէ․ Ֆոտոլրագրող Մաքս Սիվասլյան

Media.am-ը գրում է․ «Ֆոտոլրագրող Մաքս Սիվասլյանը արցախյան պատերազմների վավերագրողներից է։ Նրա լուսանկարները՝ արված 1990-ականներին ու հետո արդեն 2016-ին, այն հարուստ արխվային պահոցն է, որը թույլ է տալիս պատկերացնել ժամանակը, մարդկանց՝ ծայրահեղ պայմաններում։

Նա ասում է, որ 2020-ի հայ-ադրբեջանական պատերազմը գրեթե չի տեսել, քանի որ պատերազմի առաջին օրերին բարդ էր տեղաշարժվելը, իսկ հետո արդեն կորոնավիրուսով վարակվելու պատճառով ստիպված եղավ ընդհատել աշխատանքը։

Բայց Մաքս Սիվասլյանը այսօր տեսնում է լուրջ խոչընդոտներ, որոնք առաջանում են Արցախ մեկնել ցանկացող միջազզային լրագրողների համար։

-2020-ի պատերազմը ի՞նչ հետք թողեց լրագրողների այսօրվա աշխատանքի վրա։

-Կարող եմ ասել, որ այս պատերազմը ես գրեթե չտեսա։ Առաջին շաբաթը, երբ Ստեփանակերտում էի, բոլոր լրագրողները հատուկ ստեղծված Մամուլի կենտրոնի վերահսկողության տակ էին։ Այսինքն, վերահսկողությունը բանակի ձեռքում էր։ Շատ բան արգելվում էր լրագրողներին։ Ես մի քանի անգամ փորձել եմ միայնակ գնալ Արցախի այն կետեր, որտեղ լարված իրավիճակ էր, բայց առաջին շաբաթվա ընթացքում չկարողացա դա անել, թեև բոլոր թույլատրված թղթերը ունեի։ Օրինակ, ոստիկանները և զինվորները թույլ չտվեցին մտնել Հադրութ։ Այն ժամանակ ոչ մի վտանգ չկար, բայց հենց հաջորդ օրը սկսվեցին կրակոցները Մարտակերտի, Մարտունու վրա, հետո երկու ֆրանսիացի լրագրող Le Monde թերթից ընկան կրակահերթի տակ և վիրավորվեցին։

Այնպես որ, չեմ կարող շատ խոսել այս պատերազմի մասին, քանի որ շատ բան չեմ տեսել։

-Հիմա երբ պաշտոնապես պատերազմը ավարտվել է, լրագրողները մուտքը Արցախ նույնպես բարդ է։ Վերահսկողությունը ավելի՞ է խստացել։

-Իմ կարծիքով՝ հիմա շատ ուժեղ կոնտրոլ կա։ Վերջերս երեք ֆրանսիացի լրագրողներ տարբեր հեռուստաալիքներից՝ France24, ARTE, M6, չկարողացան մուտք գործել Արցախ:

Չկարողացան, թեև ունեին բոլոր թույլտվությունները, որոնք տվել էր Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատունը, նաև Փարիզում Արցախի ներկայացչությունը։ Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով փետրվարի 22-ին եկան Երևան, ամսի 24-ին պիտի գնային Ստեփանակերտ՝ մեծ ռեպորտաժներ անելու, բայց չկարողացան։

-Ինչու՞։

-Հայաստանում Ղարաբաղի ներկայացուցչությունը ձգձգում էր վիզայի հարցը։ Ֆրանսիացի լրագրողները, որոնց ես պիտի ուղեկցեի Արցախ, նորից զանգեցին Ֆրանսիայի դեսպանին ու Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանին և ստացան պատասխան, որ երկու օրից այդ հարցը կլուծվի, նորից պետք է գալ՝ նոր վիզա ձևակերպելու։ Բայց չստացվեց։

Պիտի ասեմ, որ դա առաջին անգամ չէր, երբ ֆրանսիացի լրագրողներին թույլ չտվեցին գնալ Արցախ։

Փետրվարի առաջին օրերին ես ուղեկցում էի ֆրանսիացի լրագրողին՝ ամենախոշոր RadioFrance ալիքից։ Մենք հանգիստ անցանք առաջին անցակետը, որը վերահսկում էին հայ և ռուս զինվորները։ Նրանք պարզապես ուսումնասիրեցին ֆրանսիական անձնագրերը, լուսանկարեցին դրանք, տեսան, որ կա վիզա՝ տրված Ֆրանսիայում և թողեցին գնալ առաջ։ Իսկ արդեն երբ անցանք Աղավնո գետն ու հասանք մյուս անցակետին, զինվորներն այլևս փակեցին մեր առջև ճանապարհը։

Մենք զանգեցինք դեսպանատուն՝ հասկանալու համար, թե որն է պատճառը։ Բոլորը զարմացան, ու փորձեցինք պարզել, թե ինչ անել։ Ոչինչ չստացվեց։

Ասեմ, որ նույն ժամանակ, փակեցին մուտքը դեպի Արցախ նաև Լիոն քաղաքի նախկին քաղաքապետի առջև, որը լրագրող չէր, այլ եկել էր օգնություն հասցնելու։ Բայց քաղաքապետը հետագայում մի քանի օր սպասելով Գորիսում, այնուամենայնիվ գնաց Արցախ. Արցախի կառավարությունը նրա հետևից ավտոմեքենա ուղարկեց։ Եվ ֆրանսիացի ֆոտոլրագրողն էլ միացավ նրան։

Բայց դա փետրվարի առաջին օրերին էր։ Հետո որքան տեսանք, իրավիճակը ավելի խստացավ և նույն անցակետով այլևս չենք կարող անցնել։ Արդեն փետրվարի 26-ին պարզապես ասում են՝ ոչ, չի կարելի»։

Media.am-ը գրում է, որ Արցախի ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը Media.am-ին ասաց, որ Արցախի Հանրապետության տարածք օտարերկրյա քաղաքացիների անարգել, անխոչընդոտ և անվտանգ մուտքի թույլատվության տրամադրման մեխանիզմը դեռ կատարելագործման փուլում է։ Ըստ Ներսիսյանի՝ այն դեպքերում, երբ արտասահմանցի լրագրողները սահմանված կարգի համաձայն դիմում և ստանում են մուտքի թույլատվություն և հավատարմագիր, գործնականում սահմանի վրա խնդիրների առաջացումը գրեթե բացառված է։

Ամբողջական հոդվածը՝ հղմամբ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ստիպե՞լ են օղի խմել․ Զախարովայի սուր հակադարձումը Լավրովի մասին արված պնդմանը Կամչատկայում մեկ օրում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսական հարվածները հասնում են նպատակին․ Զելենսկին պահանջով դիմել է ԱՄՆ-ին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու Ուշիի ոլորաններում ավտովթարից զոհված զույգը 3 ամսվա նշանված էրՍպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում Կոտայքի մարզում բախվել է 3 մեքենա, ինչի հետեւանքով հոսպիտալացվել են տատը, պապն ու թոռը Արտակարգ դեպք՝ Արմավիրում․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբեռհարձակումների Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը Արման Աբովյանը Մոսկվայում միջազգային համաժողովին խոսել է Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին «Պատմական սպառնալիք». Ռուբիոն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ Բժիշկները բացահայտել են սննդային սովորություններ, որոնք առաջացնում են փորկապություն և փքվածություն Բելգիայում գազի բալոնի պայթյունը հրդեհ է առաջացրել Սուրբ Ծննդյան տոնավաճառում. Կան տուժածներ«Բարսելոնա»-ի լեգենդները հաղթել են «Այաքս»-ի լեգենդներին գերգոլառատ խաղում Գավառում բшխվել են «Jeep»-ը և «Lada»-ն, վերջինը հայտնվել է դաշտում. կա վիրավnր Թուրքիայի դատարանը հրաժարվել է ազատ արձակել Օսման Քավալային՝ չնայած ՄԻԵԴ-ի վճռին Սևանի ձկնային պաշարների պահպանումը մեր առաջնահերթություններից է. ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ Իրանը շուտով կգործարկի սեփական ջերմամիջուկային ռեակտորը. Էսլամի Էստոնիայի կառավարությունը մտադիր է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ բոլոր սահմանային անցումները Հայաստանը Պաղեստինին խաղաղություն և բարգավաճում է մաղթել․ Իրանը շնորհակալություն է հայտնել Տարոյի աստղագուշակություն նոյեմբերի 16-ի համար. Խոյերը կձեռնարկեն իրենց նպատակներին հասնելու ուղի, իսկ Առյուծները կստանան արժանի ճանաչում Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը Ողբերգական վթար Պռոշյան համայնքում. 18-ամյա աղջիկը տեղում մահացել է «Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն». Իրանը կրկին ԱՄՆ-ից պահանջել է կատարել համաձայնության հասնելու յոթ պայմանները Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին Նոր մանրամասներ են հայտնի դարձել չինացի գործարար կնոջ մասին, որի հետ կապը հանգեցրել է Ջենսեն Հուանգի հրաժարականին Հորդանանում երեք մարդու մահապատժի են դատապարտել եկեղեցու վրա հարձակման համար Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին
Ամենադիտված