«Իրավունք»․ Դերասան Գնել Սարգսյանը պատգամավոր կդառնա
Հայկական Մամուլ«Իրավունքի» աղբյուրի խոսքով՝ դերասան Գնել Սարգսյանը, որն առավել հայտնի դարձավ այն բանից հետո, երբ հանդես եկավ որպես Նիկոլ Փաշինյանի կեղտաբերան պաշտպան, առաջիկա արտահերթ ընտրություններին կառաջադրվի որպես պատգամավորի թեկնածու:
Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը, տեսնելով Գնել Սարգսյանի անձնուրաց սերն իր հանդեպ, որոշել է պատգամավորական մանդատ նվիրել վերջինիս:
Մեր աղբյուրը նաեւ տեղեկացնում է, որ դերասան Գնել Սարգսյանն անգամ բարձրագույն կրթություն չունի:
Վերջինս ավարտել է Երեւանի թեթեւ արդյունաբերական տեխնիկումը»: