Ադրբեջանում մեկնարկել է հայ ռազմագերիներ Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի դատավարությունը (լուսանկարներ)
ԼուսանկարներԱդրբեջանում մեկնարկել է հայ ռազմագերիներ Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի դատավարությունը։ Յասամալի շրջանային դատարանի վարչական շենքում սկսվել է դատարանի նախապատրաստական նիստը Բաքվի ռազմական դատարանի դատավոր Էլբեյ Ալլահվերդիևի վարույթում գտնվող՝ նրանց հանդեպ հարուցված քրեական գործով: Ալյոշա Խոսրովյանը իր կարճ ելույթում ասել է, որ 1994 և 2020 թվականներին ինքը գտնվել է Լեռնային Ղարաբաղում: Հաջորդ դատական նիստը նշանակված է հունիսի 9-ին: