Վրաստանի ՆԳՆ-ն միջազգային թմրահանցանքի փաստ է բացահայտել. թմրանյութերը մատակարարվել են ՀՀ-ից
ՎրաստանԱնօրինականորեն թմրանյութեր ձեռք բերելու եւ պահելու մեղադրանքով Վրաստանում ձերբակալվել է 20-ամյա մի կին: Այդ մասին հաղորդել է ՆԳ նախարարությունը:
Հետաքննության տվյալներով՝ հետագա իրացման նպատակով ձերբակալված կինը թմրամիջոցներն ստացել է Հայաստանից:
Վրաստանի ՆԳՆ-ի կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի, Հայաստանի պետական մաքսային կոմիտեի եւ ԱՄՆ-ի արդարադատության նախարարության թմրանյութերի դեմ պայքարի վարչության աշխատակիցներն իրականացրել են թմրանյութերի միջազգային հսկողական մատակարարում:
Ձերբակալվածի անձնական խուզարկության ժամանակ ոստիկանությունն առգրավել է «Ալֆա-ՊՎՊ» թմրանյութ, մեֆեդրոն եւ «Ալֆա-ՊՎՊ»-ի մուլյաժ՝ որպես իրեղեն ապացույցներ:
Քրեական գործ է հարուցվել «Թմրանյութերի, դրանց նմանակների եւ նախորդողների կամ նոր հոգեմետ նյութերի անօրինական պատրաստում, արտադրում, ձեռքբերում, պահում, փոխադրում, առաքում կամ իրացում» հոդվածով, որը «պատժվում է մինչեւ վեց տարի ժամկետով ազատազրկմամբ», հաղորդել է Sputnik-ը: