Տղան իր ծննդյան օրը նկարահանել է, թե ինչպես են հայրն ու եղբայրը խեղդվում լճում (տեսանյութ)
ԱյլՀնդկաստանի Նագպուր քաղաքում մի ընտանիք գնացել է լճի ափ` նշելու իրենց կրտսեր որդու ծննդյան տարեդարձը:
Երբ ընտանիքը հասել է լճի մոտ, զույգի որդին որոշել է նկարահանել. թե ինչպես են իր 12-ամյա եղբայրը և 35-ամյա հայրը` Աբդուլ Ասիֆ Շեյխին, զվարճանում: Այնուամենայնիվ, ինչ-որ պահի զվարճանքը վերածվել է սարսափի: Տղամարդը սկսել է խեղդվել ընտանիքի աչքի առաջ, իսկ վախեցած կինը՝ Ասման, շտապել է օգնելու ամուսնուն:
Կնոջ հետևից վազել է նաև ավագ տղան: Եվ նրանք երեքն էլ սկսել են խեղդվել իրենց վախեցած կրտսեր երեխայի ճիչերի տակ, ով մնացել էր ափին միայնակ կանգնած:
Նկատելով սարսափելի տեսարանը` մոտակայքում գտնվող ձկնորսներն ու հովիվները նետվել են ջուրը: Սակայն փրկվել է միայն Ասման, որին անգիտակից վիճակում դուրս են հանել ափ: Տղան ու նրա հայրը, դժբախտաբար, մահացել են, գրում է ournagpur.com-ը: