ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն արձակուրդ է մեկնում
Քաղաքական
Նիկոլ Փաշինյանն Էդվարդ Հովհաննիսյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝
1. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին տրամադրել 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2021 թվականի հունիսի 7-11-ը ներառյալ:
2. Էդվարդ Հովհաննիսյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում պետական եկամուտների կոմիտեի նախագահին կփոխարինի պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը»,-ասված է որոշման մեջ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից