Ուկրաինացի և բելառուսցի մերկ կանայք «ճչալու րոպե» են կազմակերպել Լեհաստանում ԵՄ գրասենյակի դիմաց
ԱյլՈւկրաինացի և բելառուսցի մերկ կանայք «ճչալու րոպե» են կազմակերպել Լեհաստանում ԵՄ գրասենյակի դիմաց` պահանջելով պատժամիջոցներ կիրառել Բելառուսի դեմ Ryanair ինքնաթիռի հետ կապված միջադեպի և ընդդիմությանը հետապնդումների ենթարկելու պատճառով: Այս մասին գրում է «Strana»-ն:
Ակցիայի մասնակիցները պահանջներով դիմել են խոշոր ընկերություններին, մասնավորապես` Ikea-ին, Philip Morris-ին և Nestlе-ին: Ընկերություններից յուրաքանչյուրը, նրանց կարծիքով, պետք է հրաժարվի Բելառուսի հետ այս կամ այն ձևով համագործակցելուց. սա վերաբերում է և փայտանյութի արդյունաբերությունը, և բելառուսական խոշոր ընկերությունների հետ համագործակցությանը:
Աղջիկներից մի քանիսը թոփլես էին և պահանջները գրել էին իրենց կրծքերին: Մյուսները կարգախոսները գրել էին պաստառների վրա:
Ակցիան համակարգում էր Բելառուսի մշակույթի նախկին նախարար Պավել Լատուշկոն: