«Իրավունք»․ Իմքայլական Հայկ Սարգսյանը 20.000 դոլար արժողությամբ մատանի է նվիրել հարսնացուին
Հայկական Մամուլ«Իրավունք» թերթը գրում է. «Ավելի վաղ տեղեկացանք, որ իմքայլական պատգամավոր «Շիշ բռնող» Հայկ Սարգսյանը նշանադրվել է: Մեր տեղեկություններով՝ նշանադրության օրը՝ հունիսի 1-ին, պատգամավոր Հայկ Մարզպանն ավելի քան 20.000 ԱՄՆ դոլար արժողությամբ մատանի է նվիրել իր հարսնացուին:
Մեր աղբյուրի խոսքով՝ նշանադրությունն անցել է առանձնակի ճոխությամբ, սակայն հրավիրվածներին հրամայված է եղել խնջույքը չնկարահանվի, որպեսզի ճոխ նշանադրությունը հանրության շրջանում մնա անհասանելի»: