Այս նկարը պետք է կոնկրետ հոգեբուժական փորձաքննության ենթարկել. Փաշինյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզի Հովտաշեն գյուղում է խոսեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մասին, որ պետական բարձրաստիճան պաշտոնի հավակնողները պետք է ենթարկվեն հոգեբուժական փորձաքննության:
Փաշինյանը, ձեռքում պահելով Քոչարյանի նկարը, հայտարարեց, որ դա ասում է նա, ով մասնագիտացած է սատկած առյուծ քշելու մեջ. «Այս նկարը պետք է կոնկրետ հոգեբուժական փորձաքննության ենթարկել: Այդ շատ լավ գաղափար է, որ ՀՀ-ում ղեկավար պաշտոնների հավակնողներին հոգեբուժական փորձաքննության ենթարկեն:
Եթե այդ պրակտիկան 1998 թվականին լիներ, ենթադրվում է, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը չէր լինի: Ենթադրվում է, որ «բարև Ռոբ» ասելու համար զուգարանում չէին ծեծի»,- ասաց նա:
Փաշինյանը Քոչարյանին անվանեց անեկդոտային կերպար՝ հավելելով, որ նա խեղճ, բարդույթավորված մարդ է, ինչպես նաև նշեց, որ ՀՀ 2-րդ նախագահը խնդիրներ ունի հայոց լեզվի հետ։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից