Բա հողերը տալու համար զենք են առնո՞ւմ. Նիկոլ Փաշինյան
Քաղաքական
Հայաստանի ձեռք բերած զենքի 62 տոկոսը ձեռք է բերվել 2018-2020 թվականների ընթացքում։ Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, Արարատի մարզի բնակիչների հետ հանդիպմանն ասաց վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Նա այդ հայտարարության վերաբերյալ ընթերցեց միջազգային մի կառույցի զեկույցից հատված.
«44-օրյա պատերազմին նախորդած 10 տարում՝ 2010-2020 թվականների ընթացքում Ադրբեջանը Հայաստանից 8.2 անգամ ավելի շատ սպառազինություն է ներմուծել, որից 2/3-ը ԱՊՀ անդամ հանդիսացող երկրներից։ 2011-ից 2020 թվականների ընթացքում Բաքուն ներկրել է 3 միլիարդ 270 միլիոն դոլարի սպառազինություն, Հայաստանը՝ 398 միլիոն դոլարի։ Ընդ որում, հայաստանյան ներմուծումների գերակշիռ մասը թվագրված են 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո՝ 2019 թվականին»։
Անդրադառնալով իրենց հասցեին հնչեցված մեղադրանքներին՝ Փաշինյանն արձագանքեց. «Այսօր մեզ ասում են՝ հեղափոխությունից հետո այս իշխանությունը եկել է եւ ՀԱՊԿ երկրների հետ իբր հարաբերությունները փչացրել է։ Եթե ձեր ժամանակ այդքան լավ հարաբերություններ էր, էդ ո՞նց է պատահել, որ ձեր ժամանակ ՀԱՊԿ երկրների հետ ձեր հարաբերությունները փայլուն էր, էդ ժամանակ մեր թիվ մեկ հակառակորդը ձեր աչքի առաջ այդքան զենք էր ներկրում մեր դաշնակիցներից, բա դա ի՞նչ բացատրություն ունի։ Ասում են՝ եկել էին հողերը տալու համար։ Բա հողերը տալու համար զենք են առնո՞ւմ։ Հայաստանի ձեռք բերած զենքի 62 տոկոսը ձեռք է բերվել 2018-2020 թվականների ընթացքում։ Այս թվերը շատ բանի մասին են վկայում»։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից