Մեհրիբան Ալիևան մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին
Ադրբեջան
«Խորը վշտի և տխրության զգացողությամբ լուր ստացա ադրբեջանական հեռուստատեսության օպերատոր Սիրաջ Աբիշովի, Ադրբեջանի պետական տեղեկատվական գործակալության աշխատակցուհի Մահարրամ Իբրահիմովի և Սուսուզլուգի փոխնախագահ Արիֆ Ալիևի մասին, ովքեր, կատարելով իրենց մասնագիտական պարտքը, պայթել են ականի վրա»,-հայտնել է Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևանը։
Նա նշել է, որ Արցախում ակաների վրա մոտ 140 ադրբեջանցի է պայթել, նրանցից 27-ը մահացել են։ Երկրի փոխնախագահը կարծում է, որ նշված դեպքերի համար պատասխանատու է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
«Դժբախտաբար, ադրբեջանական կողմի կոչերը ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներ, ինչպես նաև տարբեր միջազգային կազմակերպություններ՝ Հայաստանին ճնշում գործադրելու ուղղությամբ՝ ականապատ դաշտերի քարտեզներ տրամադրելու հարցում, անհաջող էին: Միջազգային հասարակական կազմակերպությունները շարունակում են լռել»,-նշել է Մահրիբան Ալիևան։
Ինչպես ավելի վաղ հատնել էինք Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառում ականի պայթյունի հետևանքով մահացել են ադրբեջանցի երկու լրագրող։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից