Վրաստանի ՊԱԾ-ը հայտարարել է երկրում պետական հեղաշրջման փորձի մասին
Աշխարհ
Որոշ անհատներ պատրաստվում են հակապետական գործողություններ իրականացնել, հայտարարել է Վրաստանի Պետական անվտանգության ծառայության հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարի տեղակալ Բաչա Մգելաձեն, հաղորդում է Sputnik Վրաստանը։
Մասնավորապես, նրանք ծրագրել էին կանխել դատապարտյալ Միխեիլ Սաակաշվիլիի տեղափոխությունը Գլդանսկայայի թիվ 8 բանտ։
«Այդ նպատակով այդ անձինք ծրագրել էին փակել դեպի այս հաստատություն տանող ճանապարհները և դրանով ստեղծել անկառավարելի իրավիճակ, քաոս և կանխել Միխայիլ Սահակաշվիլիի տեղափոխությունը»,- ասել է Մգելաձեն։
Նա նաև նշել է, որ կազմակերպիչները նույն գործողությունները ծրագրել էին իրականացնել Սաակաշվիլիին այլ բանտ տեղափոխելիու ժամանակ։
Որպես ապացույց՝ Մգելաձեն մեջբերել է Թբիլիսիի նախագահական գրադարանում արված երկժամյա ձայնագրության մի մասը։ Դրանում, ըստ Պետական անվտանգության ծառայության, գլխավոր ընդդիմադիր կուսակցության՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Բեսո Ցերեդիանին և այլք քննարկում են Սահակաշվիլիին բանտային կլինիկա տեղափոխելիս ճանապարհներ փակելու ծրագիրը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ