Կինն ամուսնու դավաճանության մասին պարզել է իր լավագույն ընկերուհու երեխայի խալի շնորհիվ
ԱյլTikTok-յան բլոգեր haileymae93-ը պատմել է, թե ինչպես է իմացել ամուսնու դավաճանության մասին։ Բազմազավակ մոր խոսքերով՝ ամուսնու անհավատարմության մասին բացահայտել է այն բանից հետո, երբ տեսել է իր լավագույն ընկերուհու երեխայի բնածին խալը։ Սեպտեմբերի սկզբին TikTok-ում հրապարակված տեսանյութը The Mirror-ը նկատել է շաբաթ օրը՝ հոկտեմբերի 30-ին։
Բլոգերը պատմել է, որ ծննդաբերության ժամանակ ընկերուհու կողքին է եղել. նա կնոջը հիվանդանոց է տարել, երբ վերջինիս մոտ կծկումներ են սկսվել, և այնտեղ աջակցել է նրան։ «Դա անհավանական փորձ էր: Ես դա երբեք չեմ մոռանա, ուրախ էի, որ փոքրիկի ծննդյան մի մասն եմ դարձել»,- իր տպավորություններով կիսվել է կինը։
Մի քանի օր անց, երբ բլոգերը փոխում էր ընկերուհու նորածին դստեր տակդիրը, նրա մարմնի վրա նկատեց խալ։ «Մեր երեխաներն էլ նման բծեր ունեն, և երբ տեսա դա, հասկացա, որ իմ ամուսինն է երեխայի հայրը»,- բացատրել է կինը։
Արդյունքում բլոգերի ընկերուհին խոստովանել է ամուսնու հետ ունեցած սիրավեպի մասին, սակայն տղամարդն ասել է ճշմարտությունը միայն մի քանի ամիս անց։ Տեսանյութի հեղինակի խոսքով՝ ինքն արդեն բաժանվել է ամուսնուց, բայց լավ հարաբերությունների մեջ է մնացել ընկերուհու հետ, քանի որ նրա դուստրն իր երեխաների քույրն է։