Պուտինը խոստացել է օգնել Բելառուսին
Աշխարհ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է, որ Ռուսաստանը կշարունակի օգնություն ցուցաբերել Բելառուսին։ Այս մասին նա հայտարարել է Միութենական պետության Գերագույն պետական խորհրդի նիստում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Պուտինը նշել է, որ Բելառուսը Մոսկվայի ամենամոտ դաշնակիցն է։ Ռուսաստանցիների համար, նախագահի խոսքով, բելառուսները «իսկապես եղբայրական ժողովուրդ են»։
«Ռուսաստանը, իհարկե, կշարունակի օգնություն ցուցաբերել եղբայրական բելառուս ժողովրդին, այս հարցում կասկածներ չկան», - ասել է ՌԴ ղեկավարը։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է