Իրանի արտգործնախարարը վարակվել է կորոնավիրուսով
Աշխարհ
Իրանի արտգործնախարար Հուսեյն Ամիր-Աբդուլահիանը վարակվել է Covid-19-ով։ Mehr-ը հայտնում է, որ Իրանի նախարարի գործընկերները տարբեր երկրներից զանգահարել են Ամիր-Աբդուլահիանին, որպեսզի տեղեկանան նրա առողջական վիճակի մասին, քանի որ նա վարակվել է Covid-19-ով եւ կարանտինում է, ինչպես նաեւ հակիրճ քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Բացի Սիրիայի եւ Իրաքի ԱԳ նախարարների հեռախոսազանգերից, Հուսեյն Ամիր-Աբդուլահիանին առողջություն եւ շուտափույթ ապաքինում են մաղթել Չինաստանի, Քուվեյթի, Հորդանանի բարձրաստիճան դիվանագետները եւ Թեհրանում օտարերկրյա մի շարք դեսպաններ։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ