Թուրքիայում դատարանը տղամարդուն տուգանել է Էրդողանին «ծպտյալ հրեա» անվանելու համար
Աշխարհ
Թուրքական դատարանը մեղավոր է ճանաչել սոցցանցի օգտատիրոջը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար, քանի որ նա թուրք առաջնորդին անվանել է «թաքնված հրեա», գրում է թուրքական Deutsche Welle-ն։
Դատարանը Յուքսել Ուստյունին դատապարտել է 10 ամիս 20 օրվա ազատազրկման՝ 2020 թվականից Facebook-ում գրառումներ կատարելու համար, որտեղ նա գրել էր, որ Էրդողանը «հրեա է, ով իրեն մուսուլման է ներկայացնում»։
Պատիժը նվազեցվել է մինչեւ 7000 լիրա (722 դոլար) վարչական տուգանք, իսկ Ուստյունը մեղավոր է ճանաչվել նախագահի «պատիվը, արժանապատվությունն ու հեղինակությունը» վիրավորելու մեջ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն