Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ջեյհուն Բայրամովի հետ
ԱշխարհՀեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Սերգեյ Լավրովի միջև։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված Եռակողմ հայտարարության տարեդարձի նախօրեին նախարարները քննարկել են համատեղ հայտարարության իրականացման ընթացքը։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև երկկողմ համագործակցության օրակարգի շուրջ։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց էր ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ: