Էրդողանը զանգահարել է Ալիևին
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է իր ադրբեջանցի գործընկերոջը, այսպես կոչված, «հաղթանակի օրվա» կապակցությամբ՝ կապված Շուշիի օկուպացիայի հետ։
«Ես անկեղծորեն շնորհավորում եմ Ադրբեջանին հաղթանակի օրվա՝ այս փառավոր օրվա կապակցությամբ, որը նշանավորվում է Ղարաբաղի հողերի ազատագրմամբ»,- գրել է Էրդողանը Twitter-ում։
Էրդողանը նաեւ զանգահարել է Ալիեւին եւ «եղբայրական ադրբեջանական ժողովրդին խաղաղության, հանգստության ու բարգավաճման մաղթանքներ փոխանցել»։ Ալիեւը եւս մեկ անգամ «բարձր է գնահատել Թուրքիայի եւ անձամբ Էրդողանի աջակցությունը այս հաղթանակին հասնելու գործում՝ ընդգծելով, որ պատերազմի առաջին իսկ օրերից Թուրքիայի նախագահի վճռական դիրքորոշումն ու հայտարարությունները ամբողջ աշխարհին ցույց տվեցին, որ Ադրբեջանը միայնակ չէ, Թուրքիան նրա կողքին է»,- հաղորդում են տեղական ԶԼՄ-ները։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ