ԱՄՆ-ն նախապատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսմանը․ զուտ ենթադրությո՞ւն, թե՞ դառը իրականություն Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի և Աբովյան փողոցի երթևեկությունը Կիևում ռուսական հարվածի հետևանքով հիվանդանոցում հրդեհ է բռնկվել․ կա տուժած, 7 մարդ փրկվել է Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացու Վոլգոգրադում անօդաչուների հարձակումից հետո հրդեհ է բռնկվել Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում Զելենսկին բանակցություններ է վարել Թրամփի բանագնացների հետ Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 7 մարզերում Ռոստովի մարզը ենթարկվել է ավելի քան 120 անօդաչու թռչող սարքի հարձակման․ հրդեհներ և ավերածություններ են արձանագրվել 22 համար ավտոբուսի վարորդը հավաքակայանից վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է և վթարի ենթարկվել Կիտրոնի պես դեղին. ԱՄՆ-ում հազվագյուտ գենետիկ մուտացիայով շերեփաձուկ են բռնել Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը. «Հրապարակ» Արսեն Գեւորգյանի մահը ծանր տրամադրություններ է առաջացրել Ստեփանավանում. «Հրապարակ» 

Իշխան Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ընտրություններից հետո՝ առանց ԿԸՀ-ի ու ԱԺ-ի համաձայնության. «Փաստինֆո»

ՀՀ գլխավոր դատախազությունը հաստատել է «Փաստինֆո»-ի տեղեկությունները՝ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ, ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում։

Նշենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանի վերաբերյալ քրեական գործի մասին «Փաստինֆո»-ն հայտնել էր օրեր առաջ՝ նշելով, որ հենց քրեական գործի առկայությամբ է պայմանավորված Զաքարյանի՝ «ճամբարափոխ» լինելը։ Իշխանությունները հատուկ բանագնացի միջոցով հասկացրել են, որ կամ պետք է դուրս գա ընդդիմադիր՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից, որի ցուցակով ընտրվել էր պատգամավոր, կամ էլ նրան կնստեցնեն։ Ընդ որում՝ հարցը դրվել է այնպես, որ նա չպետք է մանդատը վայր դնի ու պետք է մնա որպես լրացուցիչ «կոճակ սեղմող»՝ իշխանությունների համար քաղաքական նշանակություն ունեցող հարցերի քվեարկության համար։

«Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ գլխավոր դատախազությանը՝ քրեական գործի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն ստանալու, ինչպես նաև՝ մանրամասներ պարզելու համար։ Մասնավորապես, հետաքրքրվել էինք, թե երբ է հարուցվել քրեական գործը և ինչ դեպքի առթիվ, արդյոք քրեական գործով մեղադրանք առաջադրվել է Զաքարյանին, թե ոչ, արդյո՞ք ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն ներկայացրել է՝ Զաքարյանին անձեռնմխելիությունից զրկելու համար։ Արդյունքում՝ հաստատվել է, որ Ի.Զաքարյանին առաջադրվել է մեղադրանք, ընդ որում՝ ընթացակարգերի կոպիտ խախտմամբ։

Այսպես, Դատախազությունից հայտնել են, որ ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտում Իշխան Զաքարյանի և մյուսների վերաբերյալ նախապատրաստված նյութերը 2020թ սեպտեմբերի 17-ին ուղարկվել են ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ, որտեղ 2020թ սեպտեմբերի 23-ին ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը, որն իրականացվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով ), 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ), 310.1-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի հարստացում), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք ) և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելը) հարուցվել է քրեական գործ։

Ըստ դատախազության՝ նշված քրեական գործով նախաքննությամբ ձեռք բերված՝ հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցության հիման վրա Իշխան Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Զաքարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Բացի այդ, դատախազությունից նաև հաստատել են մեր տեղեկությունն առ այն, որ քննության ընթացքում կալանք է դրվել նաև Ւշխան Զաքարյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի վրա։ Նախաքննությունը շարունակվում է։
Բայց ամենահետաքրքիրն այն է, որ Ի.Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո, երբ արդեն ակնհայտ էր, որ նա ընտրվել է ԱԺ պատգամավոր՝ առանց ԱԺ-ի համաձայնության։ Ավելին, անգամ ԿԸՀ-ն չի տվել իր համաձայնությունը։

Մեր այն հարցին, թե արդյոք նրա պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ՀՀ գլխավոր դատախազը ներկայացնելու է՝ դատախազությունը պաշտոնական գրությամբ հայտնել է. «ՀՀ նախաքննական մարմիններում քննվող քրեական գործերով, համապատասխան հիմքերի առկայության դեպքում, պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու միջնորդությամբ ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ ԱԺ դիմում է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով և պայմաններում։ Տվյալ պարագայում Ի. Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է 2021թ. հուլիսի 19-ին, մինչև նրա՝ որպես ԱԺ պատգամավոր գրանցվելը և մանդատ ստանալը և ՀՀ Սահմանադրության 90-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետների սկիզբը»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ն նախապատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսմանը․ զուտ ենթադրությո՞ւն, թե՞ դառը իրականությունՔուշները նշել է, որ շուտով կհայտարարվի նոր բանակցությունների ժամանակացույցը Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի և Աբովյան փողոցի երթևեկությունըԿիևում ռուսական հարվածի հետևանքով հիվանդանոցում հրդեհ է բռնկվել․ կա տուժած, 7 մարդ փրկվել էՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուՎոլգոգրադում անօդաչուների հարձակումից հետո հրդեհ է բռնկվել Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկումԶելենսկին բանակցություններ է վարել Թրամփի բանագնացների հետԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 7 մարզերում Ռոստովի մարզը ենթարկվել է ավելի քան 120 անօդաչու թռչող սարքի հարձակման․ հրդեհներ և ավերածություններ են արձանագրվել22 համար ավտոբուսի վարորդը հավաքակայանից վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է և վթարի ենթարկվել Կիտրոնի պես դեղին. ԱՄՆ-ում հազվագյուտ գենետիկ մուտացիայով շերեփաձուկ են բռնել Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը. «Հրապարակ»Արսեն Գեւորգյանի մահը ծանր տրամադրություններ է առաջացրել Ստեփանավանում. «Հրապարակ»Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ պաշտոնից հեռացված նախկին ԱԽ քարտուղարը բացեց փակագծերը«Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ«Ժողովուրդ». Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված նահանջել է«Ժողովուրդ» . «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտելՎթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհերԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարենԴեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. ԱվստրալիաՄալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ
Ամենադիտված