Թուրքիայում Էրդողանի պալատը նկարելու համար իսրայելցի ամուսիններ են ձերբակալվել
Աշխարհ
Թուրքիայում քրեական հանցագործություն կատարելու կասկածանքով երկու իսրայելցի են ձերբակալել։ Ինչպես հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 11-ին, հայտնի է դարձել, հանցագործությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պալատի լուսանկարելն է եղել։
Նշվում է, որ կենտրոնական Իսրայելից 40-ն անց ամուսնական զույգը մեկնել է Թուրքիա՝ նշելու ծննդյան օրը։ Նրանք երեքշաբթի չեն վերադարձել Իսրայել, ինչպես որ ծրագրել էին, և դա չափազանց անհանգստացրել է ընտանիքի անդամներին:
Նրանք հետո պարզել են, որ զույգը ձերբակալվել է այն բանից հետո, երբ կինը տեսանկարահանել է Էրդողանի տունը՝ հավանաբար չիմանալով, որ դա անօրինական է, և լուսանկարն ուղարկել է WhatsApp-ի ընտանեկան խմբին՝ «Ինչ գեղեցիկ տուն է» մակագրությամբ։
Զբոսաշրջիկների հարազատները ձերբակալության պաշտոնական հաստատում դեռ չեն ստացել։ «Նրանք հարցաքննվում են,- ասել է կալանավորի քույրը,- ուզում են համոզվել, որ լրտեսներ չեն»։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ