ՌԴ-ն կորոնավիրուսի ավելի քան 1 միլիոն թեստ է մատակարարել ԱՊՀ-ի երկրներին
Աշխարհ
Ռուսաստանն անվճար ավելի քան 1 միլիոն թեստերի հավաքածու է մատակարարել ԱՊՀ-ի երկրներին COVID-ի ախտորոշման համար և պատրաստ է հետագայում ևս աջակցություն ցուցաբերել բժիշկ- մասնագետներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:
«Մենք անվճար ավելի քան 1 միլիոն թեստերի հավաքածու ենք ուղարկել ԱՊՀ-ի երկրներին ինֆեկցիայի ախտորոշման համար: Ռուսաստանյան պատվաստանյութերը մատակարարվում են Համագործակցության բոլոր պետություններին:
Կատարվում են տեղի հարթակներում լիցենզիոն արտադրությունների բացման պայմանավորվածությունները»,-Միշուստինն ասել է ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում ունեցած իր ելույթում:
Նա նաև նշել է միջոցների ձեռնարկման անհրաժեշտությունը կորոնավիրուսով հիվանդացության շղթան ընդհատելու համար:
«Գլխավորն այստեղ քաղաքացիների զանգվածային պատվաստումն է: Ռուսաստանում մենք այդ հարցերին ամենալուրջ ուշադրությունն ենք դարձնում, շարունակում ենք օգնել նաև Համագործակցության գծով մեր բարեկամներին»,-նշել է Ռուսաստանի վարչապետը:
Նա նաև հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է «գիտամեթոդական աջակցություն ցուցաբերել բժիշկ մասնագետներին»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ