Ոչ ոքի չպետք է մտահոգի Թյուրքական պետությունների կազմակերպության գոյությունը. Էրդողան
Աշխարհ
«Ոչ ոքի չպետք է մտահոգի Թյուրքական պետությունների կազմակերպության գոյությունը, այլ ընդհակառակը, պետք է ձգտի դառնալ այդ կազմակերպության անդամ»,- այս մասին Թուրքական խորհրդի 8-րդ գագաթնաժողովի փակման արարողության ժամանակ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է ԱՊԱ-ն։
«Չկան սահմաններ, որոնք կարող են բաժանել ընդհանուր պատմություն և մշակույթ ունեցող եղբայրներին: Եղբայրները, ովքեր երազում էին գրկել միմյանց Սառը պատերազմի ժամանակ, այժմ կառուցում են իրենց ընդհանուր ապագան միասնությամբ և հավասարությամբ»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։
Նա նաև հայտարարել է, թե Արցախի դեմ սանձազերծված պատերազմում Ադրբեջանի հաղթանակը հպարտության առարկա է դարձել ողջ թյուրքական աշխարհի համար։
Էրդողանը հույս է հայտնել, որ այպես կոչված` «Հյուսիսային Կիպրոսը» կմիանա Թյուրքական խորհրդին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ