Գորբաչովը կոչ է արել ապառազմականացնել համաշխարհային քաղաքականությունը
Աշխարհ
ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին և Միջուկային անվտանգության ու միջուկային ազատ աշխարհի առաջնորդների գլոբալ դաշինքի համաժողովի մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում կոչ է արել ապառազմականացնել համաշխարհային քաղաքականությունը։ Հայտարարությունը հրապարակվել է «Գորբաչով-հիմնադրամի» կայքում:
«Ես համոզված եմ, որ մենք չենք կարող ունենալ այլ նպատակ, քան աշխարհ` առանց միջուկային զենքի։ Եվ հետևաբար, քանի դեռ ուժ կա, չեմ հոգնի կրկնելուց՝ անհրաժեշտ է ապառազմականացնել համաշխարհային քաղաքականությունը, միջազգային հարաբերությունները, քաղաքական մտածողությունը, ազատվել դամոկլյան միջուկային սրից»,- ասվում է ուղերձում։
Նա կարծում է, որ ցանկացած մարդ կարող է օգնել այս նպատակին հասնելու համար՝ լինի նա քաղաքական գործիչ, գիտնական, մշակութային գործիչ, թե հասարակ քաղաքացի։ Բացի այդ, ԽՍՀՄ նախկին նախագահն ընդգծել է, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում աշխարհում այս պահին, պետք է դիտարկել կորոնավիրուսային համաճարակի գլոբալ վտանգի լույսի ներքո։
«Այն պետություններին ներկայացրել է ընդհանուր մարտահրավեր, որին ոչ ոք միայնակ չի կարող հաղթահարել: Մյուս գլոբալ սպառնալիքները մնում են և նույնիսկ սրվում են՝ աղքատությունը և անհավասարությունը, ջրի սակավությունը, շրջակա միջավայրի դեգրադացիան և գլոբալ տաքացումը, ցամաքային և օվկիանոսների ռեսուրսների սպառումը և միգրացիոն ճգնաժամը», - ասել է Գորբաչովը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ