Վրաստանը չի մասնակցելու «6-ի հարթակի» նախաձեռնությանը
ՎրաստանՎրաստանի ԱԳ նախարար, փոխվարչապետ Դավիդ Զալկալիանին խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի «6-ի հարթակի» նախաձեռնությանը, գրում է Вестник Кавказа կայքը:
Դիվանագետը հայտնել է, որ վրացական կողմի որոշման մասին տեղյակ են պահել Բաքվին և Երևանին: Ըստ աղբյուրի՝ գերատեսչության առաջնահերթությունները, ըստ նախարարի, «հավասարակշռված, փոխշահավետ տարածաշրջանային քաղաքականություն վարելն է հարևան երկրների հետ:
Հարավային Կովկասի երկրների և նրանց հարևանների մասնակցությամբ այսպես կոչված՝ «6-ի հարթակ» կամ «3+3» ձևաչափի (Հայաստան-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-Ռուսաստան-Իրան) ստեղծման նախաձեռնությամբ հանդես էին եղել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները: Ռուսաստանն ու Իրանը հավանության էին արժանացրել այն: