Վանաձորում 70-ամյա վարորդը բեռնատար Gazel-ով վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին․ վերջինս հոսպիտալացվել է Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարի հետ Կարո՞ղ է Նեթանյահուն անցումային կառավարության պայմաններում պատերազմ սկսել Իրանի դեմ Գեղարքունիքում 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ տեղափոխվել են ԲԿ Նախագահի աղմկահարույց ձերբակալություն, Իրանի սպառնալիքը ԱՄՆ-ին․ աշխարհը եռում է «Գոլդ» համարանիշների վաճառքից ստացված 6,5 մլրդ դրամը կհատկացվի ՆԳՆ-ին Ընդդիմադիր քաղաքական գործունեությունը համարվում է հանցագործություն Իշխանությունը կընդունի ընդդիմության առաջարկը. Ալեն Սիմոնյանը փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը «Հերա» տիեզերանավը մանրամասն ուսումնասիրում է ՆԱՍԱ-ի կողմից հարվածված աստերոիդը ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP-ի իրականացմանն առնչվող օրենսդրական փաթեթը Աշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-ից և կգործի մինչև լուսաբաց Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկների միջև ծեծկռտուք է եղել․ մի անձ մարմնական վնասվածքներ է ստացել 

Ինչ տարբերություն Արմեն Սարգսյա՞նն է թուղթը ստորագրել, թե՞ Պողոս Պողոսյանը․ Շարմազանով

Քաղաքական

Երեկ ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց։ Նա առաջինն էր, ում ընտրել էր ԱԺ-ն։ Նախագահի ընտրությունը տեղի ունեցավ 2018 թվականի մարտի 1-ին, Սարգսյանի թեկնածությունը առաջարկել էին ՀՀԿ և ՀՅԴ 60 պատգամավորներ։ 

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը դժվարացավ ասել, թե ինչով է պայմանավորված Արմեն Սարգսյանի հրաժարականը, սակայն ոչինչ չի բացառում՝ այն կարող է պայմանավորված լինել ներքաղաքական, արտաքին քաղաքական և անձնական որոշումով․ «Արմեն Սարգսյանի հրաժարականի տեքստում բերված պատճառները համոզիչ ու տրամաբանական չէին։ Այնտեղ ինձ հետաքրքրեց մի ձևակերպում՝ ճգնաժամի մասին խոսելը։ Գնահատականը, թե խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական ճգնաժամը վերացել է, հրաժարականի տեքստում Արմեն Սարգսյանը չի կիսում։ Որևէ սցենար չեմ ուզում բացառել, սակայն նա 3,5 տարի այդ լիազորություններով աշխատել է։ Մեկն ասում է՝ պատասխանատվության խուսափում է, նոր աշխարհաքաղաքական ոչ հայանպաստ զարգացում կարող է լինել, հնարավոր է եղել այնպիսի փաստաթուղթ, որը հրաժարվել է ստորագրել, մյուսն ասում է՝ վարչապետի թիմակիցներն են ճնշել, աշխարհաքաղաքական կենտրոնի հրահանգ է, անձնական որոշում է։ Սրանցից յուրաքանչյուրը կարող է պատճառ լինել, կարող է նաև դրանց համադրությունը լինել»,- նշեց նա։ 

Ամիսներ շարունակ խոսվում է սահմանադրական բարեփոխումների մասին և այս համատեքստում նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է վարչապետի աթոռը փոխարինել նախագահի աթոռով։ Արդյոք նման միտում տեսնո՞ւմ է, թե ոչ՝ հարցին ի պատասխան Շարմազանովն ասաց՝ ոչինչ չի կարող բացառել։

«Ինձ համար Հայաստանը 2018 թվականի հոկտեմբերի 2-ից հետո չուներ նախագահի լիազորություններն ամբողջությամբ իրականացնող պաշտոնյա՝ ի դեմս Արմեն Սարգսյանի։ Երբ այդ օրը ԱԺ-ն ընդունեց օրենք, որի արդյունքում Փաշինյանն իր կողմնակիցների հետ մտավ և պաշարեց ԱԺ-ը, իսկ նախագահի պաշտոնում նստած Արմեն Սարգսյանը չստորագրեց այդ օրենքը՝ իր վրայից գցելով պատասխանատվությունը։ Այնպես չի, որ հիացած եմ եղել պարոն Սարգսյանի նախագահության գործունեությամբ։ Գնացողի հետևից ինչ պիտի խոսեմ․ գերարժևորել էլ պետք չէ, թերարժևորել էլ»,- ասաց Շարմազանովը։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպիսի անձնավորություն պետք է լինի նախագահի պաշտոնում՝ Շարմազանովը նկատեց՝ այսօր Հայաստանն ունի մեկ քաղաքական պաշտոնյա, որը վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն է․ «Ընդդիմության համախմբումը պետք է լինի այս ռեժիմի դեմ պայքարը։ Կապ չունի, թե ով կլինի, ով չի լինի նախագահի պաշտոնում։ Ինչ տարբերություն Արմեն Սարգսյա՞նն է թուղթը ստորագրել, թե՞ Պողոս Պողոսյանը կամ Պետրոս Պետրոսյանը։ Արմեն Սարգսյանը հիշվելու է իր ուղևորություններով, պատերազմի ժամանակ ադրբեջանական նավթամուղերին չխփելու երաշխիքներ տալով ու 2018 թվականի հոկտեմբերի 2-ին Փաշինյանի և ամբոխի կողմից ԱԺ-ի պաշարումը թույլ տալով։ Քանի դեռ Փաշինյանը իշխանության է՝ նախագահի թեկնածուն անելու է այն, ինչ նա է ասում»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը։ 

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վանաձորում 70-ամյա վարորդը բեռնատար Gazel-ով վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին․ վերջինս հոսպիտալացվել էՍրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարի հետԿարո՞ղ է Նեթանյահուն անցումային կառավարության պայմաններում պատերազմ սկսել Իրանի դեմԳեղարքունիքում 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ տեղափոխվել են ԲԿՆախագահի աղմկահարույց ձերբակալություն, Իրանի սպառնալիքը ԱՄՆ-ին․ աշխարհը եռում է«Գոլդ» համարանիշների վաճառքից ստացված 6,5 մլրդ դրամը կհատկացվի ՆԳՆ-ինԸնդդիմադիր քաղաքական գործունեությունը համարվում է հանցագործությունԻշխանությունը կընդունի ընդդիմության առաջարկը. Ալեն Սիմոնյանը փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը«Հերա» տիեզերանավը մանրամասն ուսումնասիրում է ՆԱՍԱ-ի կողմից հարվածված աստերոիդըՈւիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո խաղաղությունն ավելի մոտ էԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP-ի իրականացմանն առնչվող օրենսդրական փաթեթըԱշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-ից և կգործի մինչև լուսաբացԵղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկների միջև ծեծկռտուք է եղել․ մի անձ մարմնական վնասվածքներ է ստացելՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ինՀայաստանից սիգի ձկնկիթի արտահանման արգելքը երկարաձգվել է ևս 6 ամսովԱՄՆ-ում քաղաքական պայքար և Բրազիլիայի նոր էներգետիկ ծրագիրը ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստՕգտվե՛ք «Road Control» հավելվածից և նպաստե՛ք ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանը. ՆԳՆՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՀարավային Կարոլինայում կենդանի թաղված տղայի հայրը մեղադրվում է սպանության փորձի մեջՄասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել էԲացել է պատուհանն ու բնակարանից կենցաղային էլեկտրական սարքեր գողացելԱրմեն Գրիգորյանին «այլ դերում են օգտագործում»․ Տիգրան ԱբրահամյանՍպասվում է առանց տեղումների եղանակՄի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 12Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը. «Հրապարակ»Չեմ վերցնելու Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու մանդատը․ Գերասիմ ՎարդանյանՈւիթքոֆը և Քուշները ժամանել են Մոսկվա «Հրապարակ». Իշխանությունը հույս ունի, որ ընդդիմությունը կողմ կքվեարկի Ընդդիմությունը մեկ մարդու պես չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Փաշինյանին Անթալիայում իսկական «ինքնիշխան ղեկավարին» վայել ընդունելություն են ցուցադրել «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Փաշինյանը ցանկանում է որոշ քաղաքացիների դատավոր դարձնել․ մանրամասներ ՔՊ փակ նիստից․ «Ժողովուրդ»Փաշինյանը ժամանել է Դուբլին․ ինչ է սպասվումԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ կանի. ինչ հրատապ նախագիծ է ընդունելու Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»«Հրապարակ»․ Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. տեսագրություններ են պահանջել. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Հրապարակ»․ ՔԿ-ն խուսափում է հանրային աղմուկից«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»ԱԺ ծեծկռտուքի գործով ընդդիմադիր պատգամավորներին և օգնականներին «կհավաքեն»․ «Ժողովուրդ»ԱՄՆ դեմոկրատները մտադիր են հետաքննել Թրամփի կողմից ներմանն առնչվող շահերի հնարավոր բախումները. CBS News ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են ԱՄՆ-ում դեսպան Ալեքսանդր Դարչիևի մահվան պատճառը Երևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)Յուրա Մովսիսյանը նշել է, որ Սարաջյանի ծառայություններով հետաքրքրված է եղել նաև ԱՄՆ-ի ազգային հավաքականը Գերմանիայի պաշտպանության նախարարությունը բանակում սեռական ոտնձգությունների դեմ պայքարի 34 միջոցառում է մշակել
Ամենադիտված