Բրիտանացին գումար է վաստակում` ուրիշների փոխարեն հերթերում կանգնելով
ԱյլԱնգլիայի բնակիչն ապրուստի միջոց է վաստակում այլ մարդկանց փոխարեն հերթեր կանգնելով, Gazeta.ru-ի փոխանցմամբ` գրում է Oddity Central-ը։
Ֆուլհեմից Ֆրեդի Բեքիթը երեք տարի առաջ դարձել է պրոֆեսիոնալ մատուցող։ Տղամարդն իր գործունեությունն սկսել է որպես էքսպերիմենտ, բայց վերջում հասկացել է, որ իրեն դուր է գալիս նոր հոբբին՝ որոշելով այն մոնետիզացնել։
Ֆրեդիի խոսքով՝ իրեն են դիմում հիմնականում հարուստ ու զբաղված մարդիկ, ովքեր ազատ ժամանակ չունեն։ Մեկ ժամ հերթ կանգնելու համար բրիտանացին վերցնում է 20 ֆունտ ստեռլինգ, իսկ Բեքիթը օրական կարող է վաստակել մինչև 160 ֆունտ:
«Ես աշխատել եմ 8 ժամ՝ սպասելով «Christian Dior»-ի ցուցահանդեսի համար հերթում»,- պատմել է 31-ամյա տղամարդը:
Չնայած հաճախակի պատվերներին՝ Ֆրեդին խոստովանել է, որ վաստակած գումարը բավական չէ ապրելու համար, ուստի չի կարող թողնել իր հիմնական աշխատանքը։
«Չեմ կարծում, որ կարող եմ ժամում 20 ֆունտից ավելի գանձել, քանի որ հերթերում կանգնելը հատուկ հմտություններ չեն պահանջում», - բացատրել է նա: