Dodge Charger-ը վերադառնում է Եվրոպա՝ էլեկտրական և բենզինային տարբերակներով Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Գեյթսը նշել է 4 մասնագիտություն, որոնք կարող են դիմակայել արհեստական բանականությանը Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջ Հայտնի է դարձել iPhone 18e-ի հնարավոր բնութագիրը Ջուր չի լինի. հասցեներ Van Cleef & Arpels-ի երկնային ժամացույցը Տիեզերքում «պահապանների» նավատորմ ստեղծելու առաջարկ է հնչել Ծավի ջուրը անվտանգ է՝ խմելու և կենցաղային նպատակներով օգտագործման համար T. rex-ի ազգական դինոզավրի կմախքը վաճառվել է 47,3 միլիոն դոլարով Թուրքիան խիստ նախազգուշացում է արել Ուկրաինային և Ռուսաստանին՝ Սև ծովում հարձակումների վերաբերյալ Միջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ 

Դատախազությունը վերականգնել է նյարդահոգեբանական տուն-ինտերնատի խնամակալի խախտված գույքային իրավունքները

Իրավունք

ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում իրականացված հաշվեքննության արդյունքներով պարզվել է, որ նշված կազմակերպության շահառուի կողմից, ով 2020թ. ընթացքում տուն-ինտերնատից չի բացակայել, նույն թվականին կատարվել են անշարժ գույքի գործարքներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:

Այս կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նախաձեռնվել է ուսումնասիրություն: Արդյունքում՝ դատախազի կողմից կայացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քրեա­կան գործ հարուցելու մասին որոշում և ուղարկվել ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչություն՝ նախաքննություն կատարելու և կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու հանձնարարությամբ:

Կատարված ուսումնասիրությամբ, ինչպես նաև նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով պարզվել և հիմնավորվել է, որ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով Գ. Դ.-ն 2016թ. ապրիլի 15-ին ճանաչվել է անգործունակ և նույն թվականին ընդունվել «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ: 2016թ. օգոստոսի 22-ից Գ. Դ.-ն հանդիսացել է կազմակերպության խնամարկյալը: Ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 37-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ «Խնամակալության և հոգաբարձության կարիք ունեցող և համապատասխան դաստիարակչական, բուժական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նման այլ հաստատություններում գտնվող կամ, տեղավորված քաղաքացիների խնամակալներն ու հոգաբարձուներն այդ հաստատություններն են»:

Պարզվել է, սակայն, որ Օձուն համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը, ուսումնասիրելով Գ. Դ.-ի հորեղբոր դիմումը և հիմք ընդունելով ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2016թ. Գ.Դ.-ին անգործունակ ճանաչելու մասին վճիռը, ինչպես նաև վերջինիս հոգեբուժարանում գտնվելու հանգամանքը, 2020թ. փետրվարի 27-ի եզրակացությամբ հորեղբորը ճանաչել է Գ. Դ.-ի խնամակալը: Այսինքն անտեսվել է այն հանգամանքը, որ Գ.Դ.-ն 2016թ.  օգոստոսի 22-ից գտնվել է Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում, և օրենքով սահմանաված կարգով նրա խնամակալը հանդիսացել է տվյալ կազմակերպությունը, հետևաբար նրա իրավունքների և շահերի պաշտպանության ապահովումը հանդիսացել է բացառապես տվյալ կազմակերպության իրավասությունը:

Հետագայում Օձուն համայնքի ղեկավար Ա. Տիտանյանը տվել է նաև համաձայնություն՝ հորեղբոր կողմից Գ. Դ.-ի գույքն օտարելու վերաբերյալ, ինչի իրավասությամբ Օձուն համայնքի ղեկավարն օրենքով օժտված չի եղել:

Այս ամենի արդյունքում Գ. Դ.-ին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերն օտարվել են:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցների արդյունքում վերջինիս պատկանող անշարժ գույքերը՝ Լոռու մարզի Արևածագ գյուղում գտնվող տան 1/2 բաժնեմասն ամբողջությամբ, նույն համայնքում գտնվող 3 վարելահողերը դրանք ձեռք բերողների կողմից ինքնակամ նվիրատվության պայմանագրով վերադարձվել են Գ.Դ.-ին, ՀՀ կադաստրի կոմիտեում հաշվառվել նրա անվամբ:

Միաժամանակ, գնահատականներ են տրվել նաև համայնքի ղեկավար Ա. Տիտանյանի գործողություններին: Նրա արարքը քննարկելով ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի տիրույթում և հաշվի առնելով, որ Գ. Դ.-ի բոլոր անշարժ գույքերը հետ են վերադարձվել նրան, վերականգնվել է ենթադրյալ հանցանքի կատարման պահին առկա իրադրությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ համայնքի ղեկավարի կողմից կատարված միջին ծանրության հանցանքն իրադրության փոփոխման հետևանքով դադարել է հանրության համար վտանգավոր լինելուց՝ որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կարճել և նրա նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Dodge Charger-ը վերադառնում է Եվրոպա՝ էլեկտրական և բենզինային տարբերակներովApple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Գեյթսը նշել է 4 մասնագիտություն, որոնք կարող են դիմակայել արհեստական բանականությանը Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջՀայտնի է դարձել iPhone 18e-ի հնարավոր բնութագիրը Ջուր չի լինի. հասցեներVan Cleef & Arpels-ի երկնային ժամացույցըՏիեզերքում «պահապանների» նավատորմ ստեղծելու առաջարկ է հնչելԾավի ջուրը անվտանգ է՝ խմելու և կենցաղային նպատակներով օգտագործման համարT. rex-ի ազգական դինոզավրի կմախքը վաճառվել է 47,3 միլիոն դոլարովԹուրքիան խիստ նախազգուշացում է արել Ուկրաինային և Ռուսաստանին՝ Սև ծովում հարձակումների վերաբերյալՄիջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24NewsԸստ ընտրության նախնական արդյունքների՝ Իսրայելում ոչ մի կուսակցություն չի ստանում բավարար ձայներ՝ կառավարություն ձևավորելու համարԻսպանիայում երկաթուղային աղետից հետո եռօրյա սուգ կհայտարարվիՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետՀայաստանի գավաթ․ Ալաշկերտը Տոգոլայի հեթ-տրիկի շնորհիվ ջախջախեց ԲԿՄԱ-ինՄարդիկ վարկերի տակ ճռռալու են․ Փաշինյանը շատ վտանգավոր բան ասեց, պետք է խելքի՛ գալ. ՇարմազանովCOP17-ի շրջանակում մեկնարկել է Երևանի՝ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային գործողությունների հարթակըԽոշոր հրդեհ է բռնկվել Սևանում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումըԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունիցԵվրահանձնաժողովը բացառել է ռուսական գազի վերադարձը ԵՄ նույնիսկ Ուկրաինայում խաղաղության հաստատումից հետոՍփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը դեմ է Սահմանադրության փոփոխությանը. ԲագրատունիԲյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամՌանի կի Վավ. Հնդկաստանի ստորգետնյա աստիճանավոր ջրհորըՓլուզում՝ Երևանի Օտյան փողոցում․ կան հոսպիտալացվածներՓոքրիկ գեներալ և ապագա բժիշկ. Էդգարն ու Նուշիկը իրենց մեծ երազանքները բերեցին ԱրցախիցԶախարովան արձագանքել է «իվանների» մասին Առուշանյանի հայտարարությանը. «Նա առաջին հերթին նվաստացրել է Հայաստանի ժողովրդին»Կիմ Չեն Ընը պատի տակ նախանձում է, մտածում է՝ «արա Кто этот Никол?». ԶոհրաբյանԹրամփը չի բացառել Վենեսուելան ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու հնարավորությունըԱրցախցիների աջակցության չափը կնվազի. Գազային լարվածություն, աղետ ու խաղաղության նոր շրջադարձԻսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 68-իԻնձ վերագրում եք մտքեր, որոնք ես չեմ արտահայտել, ու դա շատ վստահ եք անում․ ՄիրզոյանՓլուզում՝ Մալաթիայի տներից մեկում. փրկարարները փլատակներից դուրս են բերել վիրավորներից մեկինԹուրքիան Հունաստանի հետ վեճի ֆոնին Եգիպտոսին առաջարկել է ծովային սահմանների վերաբերյալ համաձայնագիր կնքելՄԻՊ-ն ու ԵՄ առաքելության ղեկավարը նախանշել են հետագա համագործակցության ուղղություններըՊարենամթերքը 2027 թվականին կթանկանա ևս 7%-ով. Համաշխարհային բանկԻ՞նչ են ուզում այս մարդիկ, որ Հայաստանը հարևանների հետ նորմալ հարաբերություններ չունենա՞․ Փաշինյան 40 օր է անցել, ինչո՞ւ ապահովագրական վճարների փոխհատուցումը դեռ չի տրվել. Մնացականյանը՝ Գեւորգ ՊապոյանինԼիոնի մետրոպոլիայի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարանԵնթադրենք,Ադրբեջանի քաղաքացին շեղվել է սահմանված ճանապարհից, ինչ է լինելու․ Այվազյանը՝ Մհեր Գրիգորյանին9 կգ կանեփի չորացված զանգված է հայտնաբերվել․ 1 անձ է ձերբակալվելԾնվել է 44-օրյա պատերազմում անմահացած Ռազմիկ Սահակյանի եղբայրը՝ ԱվետըՌոբերտ Արզումանյանը հեռացավ Ուրարտուի գլխավոր մարզչի պաշտոնիցՀռոմում խաղաղության աղոթք և ընդունելություն է տեղի ունեցել՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակինԱժ-ն ԹՐԻՓՓ-ը վավերացրեց. Ուկրաինայից Թուրքիա․ միջազգային լարվածությունՆԳՆ նախարար․ Կապրենք, կտեսնենք՝ Սահմանադրական դատարանն ինչ որոշում կկայացնի10 հազար դոլար, ոսկյա շղթա և թանկարժեք վարսեր․ խոշոր գողություն՝ ԵրևանումՓաշինյան․ «Գնում ես՝ չուգ-չակ, չարակ-չակ, ու ճանապարհն ավարտվում է․ պայմանագիրը բացեք, կարդացեք»Միջուկային սպառնալիք, միաբևեռ աշխարհի վերջ ու պատերազմի կոչեր․ պայթյունավտանգ իրավիճակ աշխարհում
Ամենադիտված