Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում Տիգրան Բարսեղյանը գրավեց «Միլանի» դարպասը
ՍպորտՉեմպիոնների լիգայի 5-րդ տուրում Սլովակիայի չեմպիոն «Սլովանն» ընդունել է Իտալիայի փոխչեմպիոն «Միլանին»։ Ընթանում է առաջին խաղակեսը, հաշիվը հավասար է՝ 1:1:
21-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց ամերիկացի հարձակվող Կրիստիան Պուլիշիչը։
24-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց «Սլովանի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը։ Նա սեփական կիսադաշտում ստացավ գնդակը, անհատական անցում կատարեց և գրավեց «Միլանյանի» դարպասը։