Թող այսուհետ փորձի Եվրոպայում վաստակել գումար. Տիմատիի և Օլգա Բուզովայի պատասխանը՝ Մաքս Բարսկիխին
Ժամանց
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ուկաինացի երգիչ Մակսիմ Բարսկիխը ռուսական բոլոր կազմակերպությունների հետ չեղարկել է իր պայմանագրերը և հրամայել չլսել իր երաժշտությունը ՌԴ-ում: Բարսկիխը նշել է նաև, որ ջնջել է Ռուսաստանը իր աշխարհագրական քարտեզի վրայից։
Այս հայտարարությունը անտարբեր չի թողել ռուս արտիստներին, ավելին այն վիրավորել է նրանց և իրենց հերթին Տիմատին և Բուզովան ներկայացել են կոչերով վերացնել այս արտիստի երաժշտությունը իրենց երկրից։
«Թող այսուհետ փորձի Եվրոպայում վաստակել գումար», ահա այս գրառմամբ Տիմատին իր հակակրանքն է արտահայտել Մաքսիմի նկատմամբ։
![]()
Իսկ ավելի ուշ՝ Օլգա Բուզովան իր տելեգրամյան ալիքում հայտարարել է, որ խնդրում է «ВКонта́кте» կայքին ջնջել այդ հարթակից Բարսկիխի ստեղծագործությունները: Բուզովան նշել է, որ անհապաղ պետք է հեռացվեն նաև բոլոր այն ուկրաինացի երգիչների ստեղծագործությունները, ովքեր չեն ցանկանում ներկայացնել իրենց երգերը Ռուսաստանում։
«Անձնապես ինձ համար, որպես ռուս արտիստի, շատ ստորացուցիչ է սա»,- ասել է Բուզովան։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ