Անսահման եռանդ և նվիրվածություն. Հայաստանի գրողների միությունը տոնեց երջանկահիշատակ Լևոն Անանյանի 80-ամյակը Աննա Հակոբյանն ու Ալեն Սիմոնյանն ընդդեմ Տիգրան Ավինյանի. Ուկրաինա, Իրան, Եմեն․ թեժ զարգացումները (տեսանյութ) «Հացից են զրկում, մի բուտկեն երեք ընտանիքի էր պահում»․ քաղաքացի (տեսանյութ) Գաղտնի գործարքներ, լրտեսներ ու ՆԱՏՕ-ի անսպասելի քայլը․ ի՞նչ է կատարվում աշխարհում (տեսանյութ) Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Էջմիածնում 15-ամյա աղջիկների վիճաբանությունն ավարտվել է դանակшհարությամբ. կա տուժած ՀՀ—ն եւ Փաշինյանը մեզ համար վստահելի են եւ մենք կապի մեջ ենք. Իրանի փոխնախագահ (տեսանյութ) Լեհաստանում երկու ուկրաինացու են ձերբակալել՝ Ռուսաստանի օգտին լրտեսության և դիվերսիաների կասկածանքով Էջմիածնում «Լեքսուս»-ով թմրամիջոց իրացնելու կասկածանքով երկու անձ է ձերբակալվել Սամվել Տերտերյանը ռևանշ վերցրեց վրացի ըմբիշից, որին պարտվել էր Մ23 ԱԱ-ում Աշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակը՝ ըստ եկամտի ծավալների Գիտնականները կանխատեսում են՝ 2026-ը կարող է դառնալ պատմության ամենատաք տարին 

Հայկական աշխարհի ձայնը՝ ընդդեմ ադրբեջանական բարձրախոսի․ Վահե Հովհաննիսյան

Բլոգոսֆերա

Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը հոդված է գրել, որում անդրադառնում է Արցախի շուրջ ստեղծված իրադրությանը և Ադրբեջանի նպատակներին։ Հոդվածը կարդացեք ստորև։

Ադրբեջանը կրակոցներով փորձում է ահաբեկել Արցախի բնակչությանը։ Ռուս խաղաղապահներն այնտեղ են, և ռիսկերն այդպիսով, իհարկե, զգալի չափով նվազեցվում են։

Այնուամենայնիվ, Ադրբեջանը բարձրախոսներով սահմանային հայկական գյուղերում՝ Խրամորթ, Նորշեն, Թաղավարդ և այլն, փորձում է խուճապ և տագնապ առաջացնել մարդկանց մոտ՝ թողե´ք գնացեք։ Ռուս խաղաղապահի ԲՏՌ-ը այստեղ քիչ դերակատարում ունի, այստեղ խոսքը գնում է հոգեբանական ճնշման մասին։ Մեկ-երկու-տաս՝ մարդիկ ունեն ընտանիքներ, երեխաներ, ծնողներ, սկսելու են ամեն անգամվա հետ է´լ ավելի մտածել հեռանալու մասին։ Անհնար է միշտ ապրել նման պայմաններում։

Ադրբեջանցու բարձրախոսով ոռնոցին պետք է հակակշիռ։ Դա պետք է լինի ոչ Երևանից ճլորած հայացքով խաղաղության մուրումը, ոչ էլ՝ չհիմնավորված պահանջատիրությունը։ Պետք է մշակվի լուրջ ծրագիր՝ Արցախը հայկական պահելու, Արցախի բնականոն կյանքը հնարավորինս կարգավորելու նպատակով։

Այստեղ էլ կա պարզաբանման կարիք. դա մեկ տուն, հարյուր տուն կառուցելով չէ, ասֆալտով կամ միանգամյա օգնությամբ չէ։ Իհարկե, տունը կարևոր է, բայց այն չի լուծելու գլոբալ խնդիրը՝ Արցախի հայաթափության կասեցման և Արցախի բնականոն զարգացման։

Այս խնդիրը հայկական նոր օրակարգի առանցքային հարցերից է։ Սա չունի երկիմաստություն՝ հնարավո՞ր է, թե՞ ոչ։ Եթե այդպես մտածեցինք, վարանեցինք, ուրեմն տապալելու ենք ամեն ինչ։ Ուրեմն՝ մենք պետություն չենք ունենալու։

Բարձրախոսով հնչող ադրբեջանցու ձայնը, ցավոք ազդեցիկ է և ուժեղ է հնչում, որովհետև 680 հազար հայ ընտրող նրան տվել է այդ իրավունքը։

Ի դեպ, երբ ադրբեջանցու կողմից հնչում են Խրամորթը կամ Նորշենը լքելու կոչերը, այդ ձայնն ուղիղ իմաստով վերաբերում է Երևանին։ Եվ Երևանում նստած ցանկացած մարդ պետք է հասկանա, որ իրեն են ասում՝ լքի´ր քո երկիրը, որ ադրբեջանցին «խոսում է» երևանցու հետ։

Այսօրվա համաշխարհային առճակատման պայմաններում մենք պետք է առավելագույնս սառը և հստակ կարողանանք ձևակերպել մեր խնդիրները և լուծել դրանք։

Խնդիրը հստակ է. Արցախի հայաթափության կասեցում և Արցախում բնականոն կյանքի հաստատում։

Մեր խնդիրները ձևակերպելիս՝ մենք պետք է լինենք արտաքին աշխարհի համար հասկանալի, պետք է դրանք ձևակերպենք 21-րդ դարի բառապաշարով և լինենք հետևողական՝ դրանց լուծման ճանապարհին։

«Արցախի հումանիտար վիճակի» խնդիրն այն ձևակերպումն է, որը թույլ կտա՝ դառնալ լսելի։ Եվրոպական և այլ միջազգային կառույցներում Արցախի հումանիտար աջակցության և արցախցու բնականոն կյանքի ապահովման մշտական հարցադրումը տալու է իր արդյունքը։

Ռուսաստան-Արևմուտք այսօրվա սուր հակամարտության պայմաններում ճակատագրական սխալ կարող է լինել, եթե Արցախը աշխարհի համար ընկալվի որպես ռուս խաղաղապահներով պահվող սև խոռոչ։

Մենք պետք է անենք ամեն ինչ՝ Արցախում խաղաղ կյանքի շեշտակի կարևորման համար.

Արցախը միջազգային հանրության համար պետք է լինի մի վայր, որտեղ կա կյանք՝ մշակույթ, կրթություն, տնտեսություն, սպասարկման ծառայություններ, նորարարություններ, տուրիզմ, հոգևոր կյանք և այլ, և այլն։

Բարձրախոսով ադրբեջանցու ձայնը, կոպիտ ասած պետք է խլացվի քաղաքակրթության ձայնով։

Ցավոք, Հայաստանի ձայնն այսօր թույլ է։ Հետևաբար՝ մենք պետք է օգտագործենք ողջ հայկական աշխարհի ձայնը (հնարավորությունները)՝ այն բարձրացնելով ու հասցնելով միջազգային հանրության ձայնի մակարդակի։

Եթե մենք չենք անում այս կարևոր գործը, ապա մենք Արցախի պահպանման ողջ բեռը թողնում ենք ռուս խաղաղապահների վրա, ինչը ճիշտ չէ մեր շահերի տեսակետից և այսօրվա պայմաններում էապես դժվարացնելու է Ռուսաստանի գործը։

Առաջարկ

Բոլոր քաղաքական նախասիրությունները մի կողմ թողնելով՝ պետք է մշակվի պայմանական ասած «Խաղաղ Արցախ» ծրագիրը, ինչը ենթադրում է կոնկրետ քայլերի, նպատակների, գործողությունների մի ծրագիր, որն ուղղված է լինելու Արցախում բնականոն կյանքի զարգացմանը։ Սա հումանիտար ծրագիր է, որը չի հակասում հայ-ադրբեջանական քաղաքական երկխոսությանը և միջնորդների ջանքերին։

«Այլընտրանքային նախագծեր խումբը» իր մշակումները առաջիկայում կներկայացնի Արցախի քաղաքական-հասարակական վերնախավին։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Անսահման եռանդ և նվիրվածություն. Հայաստանի գրողների միությունը տոնեց երջանկահիշատակ Լևոն Անանյանի 80-ամյակը Աննա Հակոբյանն ու Ալեն Սիմոնյանն ընդդեմ Տիգրան Ավինյանի. Ուկրաինա, Իրան, Եմեն․ թեժ զարգացումները (տեսանյութ) «Հացից են զրկում, մի բուտկեն երեք ընտանիքի էր պահում»․ քաղաքացի (տեսանյութ) Գաղտնի գործարքներ, լրտեսներ ու ՆԱՏՕ-ի անսպասելի քայլը․ ի՞նչ է կատարվում աշխարհում (տեսանյութ) Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Էջմիածնում 15-ամյա աղջիկների վիճաբանությունն ավարտվել է դանակшհարությամբ. կա տուժած ՀՀ—ն եւ Փաշինյանը մեզ համար վստահելի են եւ մենք կապի մեջ ենք. Իրանի փոխնախագահ (տեսանյութ) Լեհաստանում երկու ուկրաինացու են ձերբակալել՝ Ռուսաստանի օգտին լրտեսության և դիվերսիաների կասկածանքով Էջմիածնում «Լեքսուս»-ով թմրամիջոց իրացնելու կասկածանքով երկու անձ է ձերբակալվել Սամվել Տերտերյանը ռևանշ վերցրեց վրացի ըմբիշից, որին պարտվել էր Մ23 ԱԱ-ումԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակը՝ ըստ եկամտի ծավալներիԳիտնականները կանխատեսում են՝ 2026-ը կարող է դառնալ պատմության ամենատաք տարինՍտորագրվել է ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարությունների համագործակցության մասին համաձայնագիրըԷդուարդ Բաբայանի շնորհավորական ուղերձը ՏԻՄ համակարգի ներդրման 30-ամյակի առթիվԱղմկահարույց կադրեր աշխարհից․ Մոսկվայի լեզգինկան, Կապրիի հրեշավոր ջրապտույտներն, Թուրքիայի պայթյունըԹիվ 57 մանկապարտեզի փոխտնօրենն ու մեթոդիստը հաճախումների մատյանում ավելացրել են 5 երեխայի տվյալԱրևային և քամու էներգիայի բումը փոխում է Չինաստանի արտանետումների պատկերըԳևորգ Պապոյանը մասնակցել է WAIPA համաշխարհային ներդրումային համաժողովի բացման արարողությանըԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել էԶելենսկին ժամանել է Դանիա՝ սկանդինավյան առաջնորդների հետ հանդիպելուԻսպանիայի ոստիկանությունը Օվիեդոյում տեղի ունեցած պայթյունը չի դիտարկում որպես ահաբեկչական հարձակումՄոսկվան պնդում է, որ գրավել է Նիկոլսկոյեն և ուկրաինական կողմին պատճառել ավելի քան 305 զինծառայողի կորուստԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըՏեխասի Բիգ Բենդում կվերսկսվի սահմանային պատի շինարարությունըՌադան չի բացառել Կիևի բաժանումը երկու քաղաքի՝ վնասված կամուրջների պատճառովԼավրովը բացահայտել է Փաշինյանի եվրոպական ուղին ընտրելու վտանգը՝ ըստ ՄոսկվայիԻրանի փոխնախագահը՝ Հայաստանին գազ արտահանելու հեռանկարի մասինՖրանսիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ գոհ է Ուկրաինայի ներկայիս վիճակիցԲրոնզե մեդալ` աշխարհի Մ20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Հորմուզի նեղուցում գերլցանավ է պայթել, ևս մեկը՝ հրդեհվել․ ԻՀՊԿԶելենսկին Ստուբի հետ Աբու Դաբիում քննարկել է բանակցություններըՄիլիարդատերերը հաղթեցին․ Կալիֆոռնիայում տապալվեց նրանց հարստությունը հարկելու նախաձեռնությունըՈւկրաինան ընդունեց օտարերկրյա պաշտոնյաների կաշառակերության դեմ ուղղված օրինագիծԻրանը մշակել է «Հորմուզ» հրթիռըՓաշինյանն ու Կոսովոյի վարչապետն անդրադարձել են զբոսաշրջության ոլորտում փոխգործակցությանըԲուդանովը պահանջել է արագացնել հակակոռուպցիոն օրենսդրության ընդունումը՝ ԵՄ անդամակցության ճանապարհինՈւկրաինայում ռեստորանային ցանցը չի դիմացել պատերազմի հետևանքներին․ Salateira-ն փակվել էAxios. ԱՄՆ-ն ցանկանում է լուծումներ մշակել Ուկրաինայի հարցով Աբու Դաբիում կայանալիք բանակցություններումՔաղբանտարկյալների կյանքը վտանգված է․ կալանքը դարձել է պատժի միջոց. հայտարարությունԵվրոպան պատրաստվում է զորք մտցնել Ուկրաինա․ մեկնարկել են առաջին զորավարժություններըՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետ (տեսանյութ)ՀԴԲ-ն հետաքննում է զբոսանավում տեղի ունեցած ենթադրյալ սպանությունը․ կասկածյալը ձերբակալված էՀյուսիսային Կորեան փորձարկել է իր նորագույն տորպեդո զենքըՖլորիդայում ջրհեղեղի պատճառով շիմպանզեին սնունդ են հասցրել անօդաչու թռչող սարքովՀրապարակվել է Դոհայի օլիմպիական ընտրական մրցաշարում ՀՀ ծանրամարտի հավաքականի նախնական կազմըՄարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինԳերմանացիների 54,1%-ը կողմ է Ուկրաինային աջակցությունը շարունակելուն, 28,8%-ը՝ Ռուսաստանի հետ մերձեցմանըՖիլիպիններում օտարերկրյա քաղաքացիների տեղափոխող մասնավոր ինքնաթիռ է կործանվելՀրդեհ է բռնկվել Փարաքար բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել ՓԾ մարտական հաշվարկներՌուբիո․ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները պետք է ընդունելի լինեն նաև Ռուսաստանի համար
Ամենադիտված