Ֆրանսիայում ձու են նետել նախագահի թեկնածուի գլխին (տեսանյութ)
Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Մուասակ կոմունա կատարած այցի ժամանակ ձու են նետել Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էրիկ Զեմուրի գլխին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ մարտի 12-ին, կոմունայի քաղաքապետարանի մոտ, երբ քաղաքական գործիչը մեքենայից դուրս գալիս է եղել։ Հայտնի է, որ ձուն նետողը հաշմանդամ երեխայի հայր է, նրա դրդապատճառների մասին ստույգ տեղեկություն չկա։
Հիշեցնենք, որ Էրիկ Զեմուրը 2021թ. դեկտեմբերին Հայաստան էր եկել եռօրյա այցով։ Զեմուրին հայաստանյան այցում ուղեկցում էր նրա ընկերը՝ Ֆիլիպ դը Վիլիերսը։ Ֆրանսիայի նախագահի ընտրությունները կայանալու են 2022թ․ ապրիլին։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ