Ջասթին Բիբերը մենահամերգին հայտնել է, թե ինչպես է իրեն զգում Հեյլին
Ժամանց
Դեռ մեկ շաբաթ առաջ տեղեկացանք, որ Հեյլի Բիբերը կաթվածի նախանշաններով հոսպիտալացվել է։ TMZ-ը հայտնում է որ դերասանուհու մոտ կորոնավիրուսով վարակվելուց հետո տրոմբ է առաջացել կենտրենական նյարդային համակարգում, ինչի պատճառով նա չի կարողացել խոսել և շարժվել։ Հոսպիտալացվելուց մի քանի ժամ հետո մոդելը արդեն իրեն լավ է զգացել։
Նախօրեին Ջասթինի` Դենվերում տեղի ունեցած մենահամերգի ժամանակ տեխնիկական խնդիրների պատճառով ընդմիջում հայտարարվեց, որը տևեց մոտ կես ժամ։ Այդ ընթացքում երգիչը սկսեց խոսել իրենից և պատմել իր կյանքում այս պահին տեղի ունեցող երևույթների մասին։
«Երբեմն կյանքը մեզ փորձություններ է ուղարկում։ Երևի արդեն լսել եք կնոջս հետ կապված դեպքի մասին, ցանկանում եմ հայտնել որ նա արդեն լավ է, ճիշտ է` սկզբում ամեն բան շատ տագնապալի էր թվում, սակայն Ատված նրան իր ձեռքերում է պահում»։


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար