«World Athletics-ը հեռացնում է մեզ, իսկ ԹԱՀՖ-ն շարունակում է գումար վերցնել վերականգնման գործընթացի համար»․ Շուբենկով
Սպորտ
110մ արգելավազքում 2015 թվականի աշխարհի չեմպիոն Սերգեյ Շուբենկովը խոսել է Աթլետիկայի համաշխարհային խորհրդի (World Athletics)` ռուս մարզիկներին միջազգային մրցումներից հեռացնելու որոշման մասին։
«Ես միայն մի կարծիք ունեմ այս հարցի վերաբերյալ. World Athletics-ն այժմ մեզ հեռացնում է մրցումներից, իսկ Թեթև աթլետիկայի համառուսաստանյան ֆեդերացիան (ВФЛА) շարունակում է գումար վերցնել վերականգնման գործընթացի համար: Հարցն այն է, ինչի համար: Եթե մեզ թույլ չեք տալիս մրցել, ուրեմն հետևողական եղեք»,- Շուբենկովի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն։
Մարտի 1-ին Աթլետիկայի համաշխարհային խորհուրդը որոշեց արգելել ռուս և բելառուս մարզիկներին մասնակցել 2022 թվականի սեզոնին Մյունխենում կայանալիք աշխարհի և Եվրոպայի առաջնություններին։ Նրանց արգելվել է նաև մասնակցել Եվրոպայի աթլետիկայի ասոցիացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարերին:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում