Նախորդ շաբաթ գրանցվել է օձի հայտնաբերման 51 դեպք «Եթե գործարանը չբացվի, փողոցներ կփակենք». «Երևանի Արարատ»-ի աշխատակիցների ահազանգը Եթե չեն բացելու, գնանք մեր գլխի ճարը տենանք․ «Մուլտի սթոուն» ի աշխատակիցների բողոքի ակցիան (տեսանյութ) Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս #ՈՒՂԻՂ․ «Մուլտի գրուպ»-ի աշխատակիցները պահանջում են բացել կապարակնքված աշխատավայրը Պարզվել են ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված Honda-ի վարորդի ինքնությունները Վերացվել է պանիր «Կաչոտա» արտադրատեսակի արտադրության կասեցումը UFC-ում մենամարտիս ամսաթիվն ու մրցակիցն արդեն հաստատված են. Ծառուկյան Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը կմեկնարկի հուլիսի 21-ին 

«Հայաստան» խմբակցության պատվիրակությունն այցել է Արցախ, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել

Քաղաքական

Մարտի 16-ից 17-ը Արցախի Հանրապետությունում էր ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատվիրակությունը: Ստեփանակերտում պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Արթուր Խաչատրյանը, Քրիստինե Վարդանյանը, Ելենա Կիրակոսյանը հանդիպել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահության հետ: Հանդիպմանը ներկա էին «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը և Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը, տեղեկացնում են խմբակցությունից:

Արցախի խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը, ողջունելով հայաստանցի գործընկերների այցն Արցախ, ընդգծել է համազգային օրակարգով առաջնորդվելու անհրաժեշտությունը, որի կարևոր կետերից է Արցախի հարցը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը մտահոգիչ է որակել Հայաստանի քաղաքական դաշտի ուղերձները և նշել, որ Հայաստան-Արցախ միջխորհրդարանական նիստերը չեն կայանում: «Հայաստան» խմբակցության պատգամավորները գործընկերներին հրավիրել են Արցախի հարցով ՀՀ խորհրդարանում առաջիկայում կազմակերպվելիք լսումներին: Արցախի խորհրդարանի պատգամավորները ողջունել են և կարևորել Արցախի հարցով լսումներ կազմակերպելու և Արցախի պագամավորներին հրավիրելու նախաձեռնությունը:

Այնուհետև «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են Արցախի խորհրդարանի «ՀՅ Դաշնակցություն», «Արդարություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն», «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունների պատգամավորների հետ: Հանդիպումն ի սկզբանե նախատեսված էր Արցախի խորհրդարանի բոլոր 5 խմբակցությունների հետ, սակայն «Միասնական հայրենիք» խմբակցությունը մերժել է հրավերը և չի մասնակցել:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ցավով նշել է, որ 34 տարի շարունակ Հայաստանն ու Արցախը կապող թելերն այսօր նորից անջատում են իրարից: Ըստ նրա՝ չկա առանձին Արցախի հարց, այլ կա հայ ժողովրդի հարց՝ Հայ դատ, որի մի բաղադրիչն էլ Արցախի խնդիրն է:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հիշեցրել է, որ 2019թ. Արցախի խորհրդրարանում ՀՅ Դաշնակցության կողմից կազմակերպված «Արցախ-Հայաստան ռազմավարական դաշինք» ֆորումն իրականում անհանգստության առաջին դրսևորումն էր, երբ արդեն իսկ խնդիրներ էին նկատվում Արցախի սուբյեկտայնության և Հայաստան-Արցախ հարաբերությունների մեջ:

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամ Արամ Հարությունյանն իր հերթին շեշտել է, որ պատրաստակամ են յուրաքանչյուր հարցի շուրջ համագործակցության, որն ուղղված է լինելու հայ ազգի առջև դրված խնդիրների լուծմանը: «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը, ողջունելով գործընկերների այցն Արցախի Հանրապետություն, ընդգծել է, որ այսօր կարիք կա երկխոսելու` ստեղծված իրավիճակից դուրս գալու, համատեղ լուծումներ գտնելու: Հայաստանի և Արցախի պատգամավորները հույս են հայտնել, որ փոխադարձ այցելությունները շարունակական բնույթ կկրեն, և վերջիվերջո ՀՀ 8-րդ գումարման ԱԺ-ում Արցախ-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստ կգումարվի:

Խորհրդարանական հանդիպումներից զատ, «Հայաստան» խմբակցության անդամները հանդիպումներ են ունեցել Ստեփանակերտի բնակիչների հետ, քննարկել բնակիչներին հուզող հարցեր: Այնուհետև Գեղամ Մանուկյանը, Արթուր Խաչատրյանը, Քրիստինե Վարդանյանը և Ելենա Կիրակոսյանը ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանի և ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանի ուղեկցությամբ այցելել են ԱՀ Ասկերանի շրջանի սահմանամերձ Խրամորթ և Խնապատ համայնքներ: Ճանապարհին պատգամավորներին միացել է ԱՀ Ասկերանի վարչակազմի ղեկավար Համլետ Ասրյանը: Պատգամավորները Խրամորթ և Խնապատ համայնքների ղեկավարների հետ խոսել են առկա խնդիրների մասին, շփվել գյուղացիների հետ, իրենց զորակցությունը հայտնել թշնամու դիտարկման ներքո ապրող մարդկանց:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Reuters. ԵՄ արտաքին գործերի նախարարները կքննարկեն Արևմտյան ափին իսրայելական բնակավայրերի դեմ պատժամիջոցներըԱնտառային հրդեհների ռիսկերը՝ քննարկման կենտրոնումԿալլասը մեկնաբանել է Ուկրաինայում տեղի ունեցած իշխանափոխությունըՆախորդ շաբաթ գրանցվել է օձի հայտնաբերման 51 դեպք «Եթե գործարանը չբացվի, փողոցներ կփակենք». «Երևանի Արարատ»-ի աշխատակիցների ահազանգըԵթե չեն բացելու, գնանք մեր գլխի ճարը տենանք․ «Մուլտի սթոուն» ի աշխատակիցների բողոքի ակցիան (տեսանյութ) Իրանի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակումների վերաբերյալԴատախազության նախաձեռնած միջոցառումների արդյունքում Վանաձոր համայնքին վերադարձվել է Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս երկու հողատարածքՄեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգՎթարային վիճակում գտնվող Արտավազավանքում 2027-ին կսկսվեն հնագիտական պեղումներըՇրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմայինԻրանը մահափորձ էր ծրագրել Թրամփի դեմ Անկարա կատարած նրա այցի ժամանակAP. Միջնորդները Իրանի և ԱՄՆ-ի հետ լարվածության թուլացման բանակցությունների նոր փուլ են անցկացրելԿասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս #ՈՒՂԻՂ․ «Մուլտի գրուպ»-ի աշխատակիցները պահանջում են բացել կապարակնքված աշխատավայրըBloomberg. Բեռնատար նավերը սկսել են անցնել Հորմուզի միջով՝ անջատված տրանսպոնդերներովՊարզվել են ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված Honda-ի վարորդի ինքնությունները Վերացվել է պանիր «Կաչոտա» արտադրատեսակի արտադրության կասեցումը Իրանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ՄԱԿ-ին պատասխանատվության ենթարկել ԱՄՆ-ինUFC-ում մենամարտիս ամսաթիվն ու մրցակիցն արդեն հաստատված են. ԾառուկյանԵրևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը կմեկնարկի հուլիսի 21-ին ՌԴ ԱԴԾ-ն հայտարարում է՝ վնասազերծվել է ռազմական օբյեկտների դեմ խոշոր դիվերսիոն ծրագիրը Շինանյութի արտադրության ոլորտում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքերԱդրբեջանը քննարկում է Եվրոպայի խորհրդից լիակատար դուրս գալու հարցը․ ԱլիևԵՄ-ն չկարողացավ համաձայնության գալ 21-րդ պատժամիջոցների փաթեթի շուրջ՝ ԱԳ նախարարների հանդիպման համար նախատեսված ժամկետումՄահացել է Սեմ Նիլը Թեհրանը զգուշացրել է երրորդ երկրներին ԱՄՆ հարվածներին մեղսակից լինելու հետևանքների մասինՋրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափՈւրբաթ օրը հուլիսի 15-ն էր, Արմենին դուրս տարան բանտից ու էլ հետ չբերեցին․ Ռուբեն ՄելիքյանՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը լրացրել է միջազգային վարպետի նորմա ԱՄՆ-ը առաջին անգամ ռազմածովային անօդաչու թռչող սարքեր է օգտագործել Իրանի դեմ նոր հարձակման ժամանակՎաղարշյան փողոցում նախօրեին հնչած կրակոցների դեպքով ձերբակալված կա Հորդանանի ՀՕՊ ուժերը որսացել են Իրանից արձակված չորս հրթիռԱնձրևները կվերսկսվեն․ սպավում է՝ քամու ուժգնացում․ ջերմաստիճանը չի նվազի «Եռաբլուր»-ի դիմաց բախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավորներԶգուշացում կլիմայական նոր սպառնալիքի մասին. փոքր լեռնային լճերը կարող են ավերիչ հեղեղումներ առաջացնել Բանգկոկի բարերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 27 մարդ է զոհվելՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 7 վագոնԳևորգ Գորգիսյանն ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահԻրանը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Հորդանանում գտնվող ամերիկյան բազայի վրաԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանը հրաժարականի դիմում է ներկայացրել. նրան կարող է մեղադրանք առաջադրվել Առանց հարևանների հետ հարաբերություններ կառուցելու՝ անհնար է դառնալ տարանցիկ երկիր․ ԱլիևԻրանի դեմ ագրեսիային երրորդ երկրների ցանկացած մասնակցություն նրանց կդարձնի պատասխան հարվածների թիրախներ․ Իրանի ԱԳՆ Դավիթ Խաժակյանը դուրս է եկել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունիցԱլիև․ Ադրբեջանը դարձել է Հայաստանի համար մատակարարումների հուսալի աղբյուրԲազմաթիվ հասցեներում վթարային ջրանջատումներ ենԱդրբեջանը, խաղացնելով, պարեցնելով, այնքան է «քշելու» ՔՊ-ին, մինչև իր պահանջները կատարվեն․ ԱբրահամյանԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի համար պարզապես ինքնիշխան պետություն չէԱրագածոտնի մարզում գազամատակարարման ընդհատումներ կլինեն․ հասցեներ
Ամենադիտված