Ավտոճանապարհներին ստեղծված արտակարգ իրավիճակի հետեւանքով Սյունիքի մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ
Արտակարգ Պատահար
Ձյան աննախադեպ տեղումների, սաստիկ բքի պատճառով Սյունիքի հանրապետական նշանակության մայրուղում եւ մյուս ավտոճանապարհներին ստեղծված արտակարգ իրավիճակի հետեւանքով առաջացող խնդիրների լուծման ու ահազանգերը համակարգելու նպատակով Սյունիքի մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից:
Ուղեւորներն ու վարորդները շտապ արձագանք պահանջող խնդիրների, կեցության, սննդի, առողջական ու այլ հրատապ հարցերի եւ կարիքների համար կարող են զանգահարել 077933955 (տվյալ հեռախոսահամարով կարող են զանգահարել նաեւ ռուսախոս, անգլախոս, պարսկախոս անձինք) հեռախոսահամարով։ \


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար