Գեղարքունիքի մարզում. բախվել են Nissan-ն ու Niva-ն. կա վիրավոր
Արտակարգ Պատահար
Այսօր՝ մարտի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 31-րդ կմ հատվածում բախվել են Վաղաշեն գյուղի բնակիչ, 33-ամյա Արամ Խաչատրյանի վարած ՎԱԶ-2121 մակնիշի և Ծովակ գյուղի բնակիչ, 39-ամյա Արման Գևորգյանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի ուղևոր, Ծովակ գյուղի բնակիչ, 26-ամյա Համբարձում Դանիելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Գավառի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Քաստակցյանի գլխավորությամբ:


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար